Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լքել է խաղադաշտը եւ միացել նրանց:
Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված «Մեսսիի ընկերներ»-«Աշխարհ» ֆուտբոլային բարեգործական հանդիպման երկրորդ խաղակեսում որպես «Մեսսիի թիմի» մարզիչ հրավիրված Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն պահեստայինների նստարանից վռնդել է արգենտինացու ավագ եղբայրներին՝ Ռոդրիգոյին եւ Մատիասին, տեղեկացնում է Mediaset-ը:
Իտալացի մասնագետի արարքն այն աստիճան է կատաղեցրել Լեոյին, որ նա անմիջապես փոխարինում է պահանջել եւ միացել եղբայրներին՝ անգամ լոգանք չընդունելով:
Բարեգործական հանդիպումն ավարտվել է արգենտինացու թիմի հաղթանակով՝ 8:5, իսկ մինչեւ 66-րդ րոպեն, երբ Մեսսին լքել է խաղադաշտը, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հասցրել է րե երկու գոլ խփել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ