Այսօր «Հենարան» ակումբում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին, ասաց. «Իշխանության տարբեր թեւեր փորձում են ամրապնդել իրենց դիրքերը ժառանգորդի հավակնություններով: Այս ընթացքում գնում է զոնդաժ եւ ով մի փոքր գլուխը հանեց բնից՝ գլխին լոմով ուտելու է: Իշխան Զաքարյանն ավելի շատ կատարողն էր եւ Հովիկ Աբրահամյանն ավելի շատ հարված ստացավ ու դա չի նշանակում, որ վարչապետն էլ հարված չի ստանալու»:
Հարցին, իսկ ով է հարվածողը, Քոչարյանն ասաց. «Հարվածողը` հարվածողն է»:
Տեսակետին էլ, թե բոլորը մի կենտրոնից են ղեկավարվում ըստ Քոչարյանի այդպես չէ. «Կոպիտ ասած՝ կուտ են ուտում»:
Վերահսկիչ պալատի նյութերը ԱԺ-ն ուղարկել է դատախազություն, ինչ կլինի այս ամենից հետո՝ հարցին ի պատասխան ասաց. «Կապրենք կտեսնենք: Հնարավոր չէ բյուջեի յոթանասուն տոկոսն ուտել, սա հեքիաթ է: Այն, որ կա պրոբլեմ՝ ես դրան հավատում եմ, բայց որ յոթանասուն տոկոսն է` չեմ հավատում»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ