Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյանն ու ընկերները

Հուլիս 04,2013 12:26

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումների առաջին փուլում աշխատանքից ազատվում է մի մարդ, որը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ընկերն է։ Խոսքը «Հյուսիս–Հարավ»–ի շինաշխատանքներում հայտնաբերված չարաշահումների եւ դրանց արդյունքում՝ աշխատանքից ազատված Արա Հովսեփյանի մասին է։ Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը «Հյուսիս– Հարավ» ճանապարհային միջանցքի շինաշխատանքներում լուրջ խախտումներ էր հայտնաբերել։ Այդ առիթով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է փոփոխություններ կատարվեն, որպեսզի բացահայտված թերությունների պատճառով տույժ– տուգանքներ չկիրառվեն Հայաստանի նկատմամբ։

Միքայել Մինասյանն այդ ժամանակ զբաղված էր Վատիկանի՝ իր նշանակման հարցերով, եւ նա չկարողացավ «ինֆորմացիոն գրոհի» ենթարկել Սերժ Սարգսյանի ուղեղը՝ համոզելու, որ ընկերոջ նկատմամբ խիստ չվարվի։

Մեր տեղեկություններով, սակայն, Մինասյանին հաջողվել է Սերժ Սարգսյանին համոզել եւ վստահեցնել, որ Վերահսկիչ պալատի բացահայտումները «հեքիաթներ» են եւ պետք չէ դրանց տուրք տայով թշնամիներ վաստակել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031