Այսօր Իսպանիայի երկու քաղաքներում Հայաստանի շախմատիստների մասնակցությամբ մեկնարկում են երկու տարբեր մրցաշարեր:
Բանասկեի 33-րդ ավանդական մրցաշարում 428 շախմատիստներից 40 գրոսմայստերների մեջ է մեր միակ ներկայացուցիչը՝ Կարեն Մովսիսյանը: Իսկ Բարբերա դել Վալլեսի 36-րդ մրցաշարի «A» խմբում հանդես են գալու գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաեւ Մարկ Բասենցյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ