Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» փոխնախագահի մորը հարցաքննել են

Հուլիս 04,2013 11:26

Ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մայրն օրերս հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքն այլեա հույս չունի, որ որեւէ մեկը կպատժվի այդ գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, երբ յուրօրինակ երդում տվեց նաեւ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, տեղի ունեցած երթի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ընդհարվել էր ոստիկանների հետ, որոնք հարվածներ էին հասցրել նրան եւ արյունլվա դեմքով բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք։

Նշենք նաեւ, որ նույն օրը Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները բռնություն էին գործադրել։ Քաշքշուկի մեջ էին եղել նաեւ Ա. Մարտիրոսյանի մայրը եւ երկու աղջիկները։

Ապրիլի 22-ին ՀՔԾ հարցաքննության էր հրավիրվել Ա. Մարտիրոսյանը եւ պատմել միջադեպի մանրամասները՝ նշելով որ ամեն ինչ սկսվել է իր մորը հարվածելուց։ Ի՞նչ ճակատագիր ունեցան այս միջադեպին հետեւած իրավական գործընթացները։ «Ժողովուրդ»-ն այդ մասին զրուցեց Ա. Մարտիրոսյանի հետ։

– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ փուլում է գտնվում այս գործը։

– Չգիտեմ՝ ինչ փուլում է գտնվում գործը, քանի որ հետաքրքրվելու առանձնապես որեւէ բան չկա։ Միայն կարող եմ ասել, որ բացի ապրիլի 22-ի հարցաքննությունից, մի քանի անգամ եւս ինձ հարցաքննության են կանչել ու նաեւ օրերս մայրիկիս են կանչել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031