Հատված «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի հարցազրույցից:
– Պարոն Սանասարյան, Երեւանի նոր ավագանու կազմում մեկամսյա աշխատանքը հնարավորություն տալի՞ս է «Բարեւ Երեւանին»՝ գնահատել, թե ինչպես է աշխատում քաղաքապետարանը, եւ ինչպես՝ ավագանին։ Ի՞նչ մթնոլորտ է ավագանու նիստերի ժամանակ։
– Փաստ է, որ ավագանու ինստիտուտը մնացել է մեկնարկային վիճակում եւ նախորդ 4 տարիների ընթացքում ոչ մի կերպ չի իրականացրել իր հիմնական գործառույթները, ծառայել է ոչ թե համայնքին, այլ հանդիսացել է քաղաքապետի եւ նրա աշխատակազմի որոշումները հաստատող մեխանիզմ։ Նախորդ ավագանու կողմից գրեթե չի հնչել այլընտրանքային տեսակետ, քննադատություն։ Սրա ֆոնին «Բարեւ Երեւանի» մուտքը քաղաքապետարան եւ ավագանի՝ արձանացավ մեծամասնության ինքնապաշտպանողական արձագանքներին, որի արդյունքն է մեր խմբակցության ակտիվ հարցերին ու ելույթներին ոչ կոռեկտ հակադարձումներն ու վարքագիծը։
– «Մեծամասնություն» ասելով նկատի ունեք ՀՀԿ–ի՞ն։
Կարդացեք նաև
– Ինչ որ տեղ նաեւ ԲՀԿ-ին, որովհետեւ ըստ էության, քվեարկությունների ժամանակ մեծ հաշվով չի տարբերվել «Բարգավաճ Հայաստանի» եւ Հանրապետականի դիրքորոշումը։
– Ըստ ավագանու նիստերի արձանագրությունների, օրակարգի կետերի վերաբերյալ հարցերով հանդես է գալիս միայն «Բարեւ Երեւանը»։
– Այո, մենք ենք հիմնականում։
– Նախընտրական շրջանում ԲՀԿ քարոզչական թիմի ներկայացուցիչները նշում էին, որ ցանկացած լավ առաջարկին կողմ են լինելու, վատին՝ դեմ։
– Ըստ էության, այն քաղաքական գործիչները, ովքեր հանդես են եկել ԲՀԿ-ի
անունից, ավագանու կազմում չեն։ Ավագանու ԲՀԿ խմբակցության հետ շատ նորմալ հարաբերություններ ունենք։ Բայց էդ մարդկանց 99 տոկոսին հանրությունը չի ճանաչում։ Իրենց փոխարեն հանդես են եկել Նաիրա Չոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Տիգրան Ուրիխանյանը, եւ տպավորություն էր ստեղծվում, որ հենց մտնեն քաղաքապետարան, լուրջ վիճակ է լինելու։ Ըստ էության, շարունակվում է ԲՀԿ-ի նախորդ 4 տարիների գործելաոճը։ Նրանք որեւէ ձետվ չեն տարբերվում մեծամասնությունից։ Հարց ենք տալիս՝ ինչու՞ եք փոխքաղաքապետի նշանակմանը կողմ քվեարկում, պատասխանում են՝ մեկ ա, ինքն ա լինելու։ Սա հեռու է քաղաքական մտքից։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում