Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորներին պատասխանատվության ենթարկելու և դատարանների կողմնակալության հարցերն ԱԺ-ում

Հուլիս 04,2013 11:10

«Դատավորների աշխատավարձերը պարբերաբար պետք է բարձրանան, բայց նաև այդ գործընթացը պետք է երկրի ֆինանսական իրավիճակի հետ համաձայնեցված ու բալանսավորված լինի»,-այսօր ՀՀ ԱԺ-ում  հայտարարեց Լեհաստանի ՍԴ տրիբունալի անդամ Ոյսեխ Հերմելինսկին Երևանում շարունակվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայոցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ընթացքում:

Պարոն Հերմելինսկին ներկայացրեց մի քանի գործեր, որտեղ արտահայտվում է  դատարանի անկողմնակալության բացակայությունը: Օրինակ՝ գործերից մեկը վերաբերում էր Լեհաստանի բարձրագույն դատարանի նախագահին, երբ բյուջեի մասին օրենքը հակասության մեջ էր գտնվում երկրի սահմանադրության հետ: Բանախոսը նկատեց, որ ինչպես Լեհաստանում, այնպես էլ ողջ աշխարհում նկատվում է միտում գործադիր իշխանության կողմից դատական համակարգի վրա ունեցած ազդեցության մեծացման առումով: Լեհաստանի ՍԴ տրիբունալի անդամը նշեց, որ այս առումով Լեհաստանի դատական համակարգը կարող է կանգնել վտանգի առաջ:

ՌԴ ՍԴ դատավոր Միխաիլ Կլեանդրովն էլ ելույթ ունեցավ «Եվրոպական չափանիշները դատավորների կարգապահական պատասխանատվության ոլորտում և ՌԴ օրենսդրությունը» թեմայով: Նա մտահոգություն հայտնեց, որ ՌԴ ներկայիս օրենսդրությունը չի սահմանում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կոնկրետ մեխանիզմներ ու մանրամասնեց.  «Հասկանալի չէ, թե ով, որ մարմինն է այս առումով ի վերջո կայացնում վերջնական որոշումը»:

Անդորայի ՍԴ փոխնախագահ Լաուրենս Բուրգորգ-Լարսենն էլ նշեց, եթե գոյություն ունի դատական համակարգի՝ գործադիր իշխանությունների նկատմամբ ձևավորված անվստահության մթնոլորտ, քանի որ գործադիր իշխանությունն այսպես կոչված կարմիր գիծն անցել է: Նա խնդրահարույց համարեց բանտարկյալների ընտրական իրավունքն ապահովող օրենքը: Նա նկատեց, որ ազգային և եվրոպական դատական համակարգերի միջև առողջ համագործակցության առումով հետընթաց է նկատվում:

Տիկին Բուրգորգ-Լարսենն առաջարկում է Եվրոպայի տարածքում տարբեր երկրների դատական համաակարգերի միջև ստեղծել կոնսենսուսային մթնոլորտ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031