Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու են մեր փոխարեն մտահոգվում արևմտյան փորձագետները

Հուլիս 04,2013 11:07

Վերջին օրերին Կովկասի հարցերով գիտակ բազմաթիվ արևմտյան փորձագետներ ու վերլուծաբաններ իրենց հրապարակային ելույթներում քննադատում են Ռուսաստանին, որը շուրջ մեկ միլիարդ դոլար ընդհանուր արժեքով զենք է վաճառել Ադրբեջանին:

Անկասկած, հատկապես հայկական տեսանկյունից, Ռուսաստանի գործարքն անընդունելի է ու դատապարտելի, որքան էլ դա Մոսկվայի պաշտոնյաները բացատրեն զուտ առևտրային ու ռազմարդյունաբերական համալիրի շահերով: Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից է, հետևաբար՝ արդարացված չէ մի կողմից լինել խաղաղ կարգավորման միջնորդ, մյուս կողմից՝ զենք մատակարարել կողմերից մեկին, մյուսին, երրորդին կամ բոլորին միասին, ինչն արել և անում է Մոսկվան ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի քան քսան տարի շարունակ:

Ինչո՞ւ են սակայն արևմտյան փորձագետները մտահոգված: Որովհետև Ադրբեջանը այդ զենք ու զինամթերքը օգտագործելու է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դե՞մ, ինչպես մտահոգված ենք մենք՝ հայերս:

Եթե այո, ապա այստեղ մի քանի բանական հարցեր են առաջ գալիս: Ադրբեջանը, նախքան ռուսական վերջին սպառազինությունների ստացումը, միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք է գնել հիմնականում երեք երկրներից՝ Թուրքիա, Ուկրաինա, Իսրայել: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ արևմտյան փորձագետները մտահոգություն արտահայտեին և քննադատեին այդ երկրներին: Այդ նույն «Սմերչ» տեսակի զենքը, որ Ռուսաստանը օրերս վաճառել է Ադրբեջանին, մոտ տասը տարի առաջ Ադրբեջանը գնել էր նաև Ուկրաինայից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ռուսաստանի,՝ թե՛ ներքին, և թե՛ արտաքին շահերը կախված է Իսրաելի թասակավորներից: Նրանք,՝
    թասակավորները պատրաստ են գործակցել թեկուզ սատանայի հետ, միայն թե մեջը շահ լինի: Իսկ
    Հայոց ազգուրացները, թեկուզ թուրքերի հետ,՝ ֆուտբոլային դիվանագիտություն վարեն, միայն թե
    միջազգային հանրուտյունը աչք փակի,՝ ոչ լեգիտիմ նախագահի գահին: Ահա ողջ պատմությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031