Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի «Օկտյաբրսկի» համերգասրահում կազմակերպված գալա համերգին:
Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են Հայաստանի լավագույն խմբերը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ջազմեններ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, Լեյլա Սարիբեկյանն ու սիրված այլ կատարողներ:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական երգչախումբը:
Պարային գեղեցիկ բեմադրություններով ելույթ են ունեցել նաև «Բարեկամություն» պետական համույթի սաները:
Կարդացեք նաև
Կազմակերպված համերգը բուռն ընդունելություն է գտել ռուս հանդիսատեսի կողմից, ինչի մասին վերջինները սիրով արտահայտվել են համերգի ավարտից հետո:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն