Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օֆշորային սկանդալին արձագանքում է Կիպրոսում օֆշորային հարցերով զբաղվող կազմակերպությունը. Առանց քաղաքացու իմացության, օֆշորայի ընկերության բաժնետեր հնարավոր չէ դառնալ

Հուլիս 04,2013 10:41

ԳԱԼԱ-ի գրավոր հարցմանն արձագանքել է Կիպրոսում գործող “Transinc Global Services” ընկերությունը: Այն խոշոր մասնագիտացված բիզնես կազմակերպություն է:

Կառույցը զբաղվում է օֆշորային  ընկերությունների գրանցմամբ՝ Կիպրոսում: “Transinc Global Services” –ի մասնագետներն օգնում  են  անհատներին հիմնել օֆշորային ընկերություններ:

Ընկերությանն ուղարկված հարցմամբ փորձել էինք պարզել, թե հնարավո՞ր է առանց անձի իմացության Կիպրոսում դառնալ օֆշորային ընկերության բաժնետեր:
Կա՞ն նման եղանակներ, թե՞ այնուամենայնիվ բացառված է, որ առանց քաղաքացու իմացության նման գործարքներ տեղի ունենան:

“Transinc Global Services”-ի գործադիր տնօրեն Շարրոն Ջորջիադուն ի պատասխան գրել է. «Ոչ, հնարավոր չէ: Նրանք կորպորատիվ ծառայություններ մատակարարողին պետք է ապահովեն պատշաճ տեղեկություններով, նախ պետք է ներկայացնեն նոտարով հաստատված անձնագրի կրկնօրինակը, բանկային մի շարք փաստաթղթեր:  Հարկավոր է նաեւ կազմակերպության ներսում որոշ փաստաթղթեր լրացնել»:

“Transinc Global Services”-ի գործադիր տնօրենը նման գործարքի իրականացման միայն մեկ եղանակ է մատնանշում: Մեջբերենք նրա գրառումը. «Եթե ինչ-որ մեկին տրված է եղել լիազորագիր եւ կողմը կատարված գործարքի մասին չի տեղեկացրել անձին»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    «Եթե ինչ-որ մեկին տրված է եղել լիազորագիր եւ կողմը կատարված գործարքի մասին չի տեղեկացրել անձին»: Ահա այն հրաշալի բալզամը, որ մատուցվում է հանրությանը:
    օֆշորային կատագերգությունն ավարտաված է: Բրավո:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031