Երեկ Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Վերջին օրը մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի չորս անդամներից միայն 66 կգ քաշային Տիգրան Աբրահամյանն էր սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել, սակայն միավորների 0:2 տարբերությամբ պարտվելով սերբ Մատե Նեմեսին՝ անմասն մնաց մրցանակից:
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունից տուն կվերադառնա միայն 74 կգ քաշային Կարապետ Չալյանի նվաճած ոսկե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ