«Վերահսկիչ պալատի նախագահի նախորդ տարվա հաշվետվությունը խորհրդարանում, ինչպես հայտնի է, բուռն քննարկումների տեղիք տվեց: Պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, գումարների թալանի մասին խոսեցին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև իշխանական թևի ներկայացուցիչները: Իսկ օրեր առաջ նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ քննադատություններ հնչեցրեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ», գրում է galatv.am-ը։
Մամուլում հրապարակված նյութերի համաձայն՝ սա խոսում է այն մասին, որ Իշխան Զաքարյանը գործել է սեփական նախաձեռնությամբ: Մինչդեռ ՎՊ նախագահի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ այդ զեկույցը ներկայացված է եղել ինչպես կառավարության և խորհրդարանի ղեկավարներին, այնպես էլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: «Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունը, երբ որ խորհուրդը հաստատում է, Վերահսկիչ պալատի խորհրդի հաստատումից անմիջապես հետո, տասն օրվա ընթացքում և հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է ԱԺ նախագահին, կառավարությանը և հանրապետության նախագահին»,- ասել է Աննա Վարդանյանը: Ըստ նրա՝ Վերահսկիչ պալատի մասին օրենքում հստակ նշված է, որ մինչ հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից օրենսդիրների դատին ներկայացնելը, այն ներկայացվում է այդ մարմիններին: «Մենք աշխատում ենք օրենքի շրջանակներում և ներկայացրել ենք ըստ ընթացակարգի»,- մեզ հետ զրույցում ասել է ՎՊ նախագահի մամլո խոսնակը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ galatv.am-ի կայքում:
Մի օր էլ քոքված աղվեսն է թակարդ ընկնելու:
Աղվեսը վաղուց է թակարդում,դրա համար էլ ջղաձիգ շարժումներ է անում: