Հուլիսի 5-ին կբացվի նկարիչ Ալեքսանդր Մանակյանի «Կերպարվեստ՝ ոգեշնչում և կյանք» ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետի 85 ամյակին: Հայտնում է «Վիսոկոգորիե» լրատվականը:
Մոսկվայի Հարավային ազգերի պետական թանգարանի Հարավային Կովկասի բաժնում կցուցադրվի նկարչի գեղանկարչական և գրաֆիկական 150 աշխատանքներ, որոնք նա նկարել է 1964-2013թթ.:
Մանակյանի ստեղծագործական գործունեությունը սկսում է 1950-ականներից: Ուսումը ստանալուց հետո նա վերադարձել է Ադիգեա, որն այն ժամանակ արվեստի լուրջ ավանդույթներ չուներ: Այդ ժամանակ, ինչպես գրում է լրատվական, գեղանկարչությունը զարգանում էր Հայաստանում, ու չէր կարող իր ազդեցությունը չունենալ Մանակյանի վրա: Նրա ամենասիրած ոճերից է բնանկարչությունը:
Մանակյանի լավագույն աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի տարբեր թանգարաններում և անհատական հավաքածուներում, հայտնել են Հարավային ազգերի թանգարանից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ