Լրահոս
Օրվա լրահոսը

AP. «20 տարվա ազատազրկում երկու հայի՝ Հավայիում անձնական տվյալներ գողանալու համար»

Հուլիս 03,2013 21:14

Հավայիի գազալցակայաններից կրեդիտ և դեբիտային քարտերի տվյալներ գողանալու համար Հակոբ Չանգարյանին նույնպես դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» լրատվական գործակալությունը:

Չանգարյանին առաջին կարգի գողության համար դատավճիռը կարդացել են երկուշաբթի օրը: Նրա հանցակցի՝ Վարդան Կագրամանիին 20 տարվա ազատազրկման էին դատապարտել հունիսի 17-ին: Նրանք նաև պետք է 157 հազար դոլար տուգանք վճարեն Հավայիում վնաս հասցրած բանկերին: Նրանց արտահանձնել են Կալիֆորնիա:

Դատախազի տեղեկալ Քրիս Վան Մարթերը հայտնել է, որ Չանգարյանը տվյալները քաշող սարքեր է տեղադրել, իսկ Կագրամանին հետևել է, որ ոչ ոք չտեսնի: Մարթերն ասել է, որ նրանք հայկական հանցավոր խմբավորման անդամներ են:
Հոնոլուլուի «Սթար-ադվերթայզեր» լրատվականը հաղորդում է, որ 29-ամյա Չանգարյանը մտադիր է բողոքարկել իր վճիռը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031