Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում կկառուցվի «Երևան» առևտրի տուն

Հուլիս 03,2013 18:28

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում «Առևտրի տուն «Երևան»» առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու քաղաքների միջև համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացումն է: Այս համատեքստում է նաև Սանկտ Պետերբուրգում <<Երևան>> առևտրի տան կառուցումը. <<Այսպիսով, Սանկտ Պետերբուրգում կունենանք ևս մեկ ճարտարապետական շինություն, որն իր բնույթով կլինի հայերին, Հայաստանը  և Երևանը խորհրդանշող յուրօրինակ կառույց: Մեր համագործակցության շրջանակում առաջիկայում <<Սանկտ Պետերբուրգ>> հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով Երևանում նույնպես տարածք կտրամադրվի, որն իր հերթին կդառնա ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի յուրովի ներկայությունը  Հայաստանի մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ այս երկու կառույցները ևս մեկ խթան կհանդիսանան ինչպես երկու քաղաքների, այնպես էլ երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության էլ ավելի ամրապնդման համար>>,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը կառուցվելիք շենքի հիմքում տեղադրել են առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի առիթով Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձը, որում Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն վստահություն էին հայտնել, որ «Երևան» առևտրի տունն իր ուրույն դերակատարումը կունենա երկու քաղաքների միջև ջերմ ու բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:

Սույն համալիրի կառուցումն, ի դեպ, իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում:

Որպես ծրագրի շարունակականության ապահովում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում ավելի ուշ կառուցել նաև 24-հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031