Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը արձագանքում է Վահրամ Ավանեսյանին

Հուլիս 03,2013 18:24

Այսօր ՀՀ Էկոնոմիկայի  նախարար Վահրամ  Ավանեսյանը  խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նախարարությունը ունեցել է առարկություններ և դրանք պաշտոնապես ներկայացրել է Վերահսկիչ պալատ»:

Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է .  ՀՀ Վերահսկիչ պալատին և ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի  նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության  որևէ առարկություն չի ներկայացրել:

Ավելին ներկայացվել է հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց:

 

ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031