Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի հարստությունները

Հուլիս 03,2013 18:32

Մաս 1-ին

  Գորիսի 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ  Սամվել Հարությունյանը Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին նոր տեղեկություններ է ներկայացնում:

«Լիսկան հայ ժողովրդից հափշտակել է 200 միլիոն դոլարից ավելի հարստություն:  Մեր ժամանակների հակահերոս  Սուրիկ Խաչատրյանը , երբ 1990 թվականին ներկայացավ Գորիս քաղաք, ուներ ընդամենը 2 սենյականոց անշուք 1 բնակարան  եւ մեկ  Վազ 06 մակնիշի մի քանի տարվա մեքենա:

Թվարկեմ, թե դրանից հետո ինչեր է ձեռք բերել: Գորիսի առանձանատունը, հազարավոր գծամետր սրբատաշ բազալտից կառուցված,  ձեռք է բերել Գորիսի սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու գմբեթի համար հանգանակված ֆինանսական միջոցների հաշվին: Կառավարության որոշմամբ փակել է Դավիթ Բեկի անվան փողոցի մի հատվածը եւ դարձրել իր առանձնատան բակ, ուր տեղի է ունեցել հանրահայտ ծանրագույն ոճրագործությունը: Սեփականացրել է եւ իր առանձնատանն է միացրել Գորիսի քաղաքային նորակառույց բաղնիքը:

GAREJRI-GORCARAN,

Տարիներ առաջ չնչին գնով, մոտ 20.000 դոլարով, տիրացել է Գորիսում գտնվող թիվ 21 շինարարական միավորման  վարչական եռահարկ մեծ շենքին: Նախ ձեւակերպել է իր անձնական վարորդ Ռազմիկ Թունյանի անվամբ,  իսկ մեկ ամիս անց եռապատիկ ավելի գումարով վերավաճառել է ՀՀ էնեգետիկայի նախարարությանը: Ակնհայտ է, որ կատարվածը պետական միջոցների առանձնապես խոշորամասշտաբ հափշտակություն է: Չնչին գումարներով սեփականաշնորհել է հսկայական միջոցներով կառուցված Գորիսի գարեջրի  եւ լիմոնադի գործարանը, որտեղ արտադրվում է գարեջուր եւ (ակներ)  խմելու ջրի տեսականի:

SEV-LICH-1

Առայժմ 99 տարով տիրացել է Իշխանասարի բարձրադիր լեռնալանջին գտնվող իր մեծությամբ Հայաստանի երկրորդ բնական լճին: Այն, ձեւակերպել է իր 19 ամյա որդու՝ Տիգրան Խաչատրյանի անվամբ: Այդ լիճը գտնվում ե Սեւանա լճից   մոտ 200 մ ավելի բարձրադիր վայրում, որտեղ աճում են մի քանի կիլոգրամանոց  իշխան տեսակի ձկներ, որով սնվում են իր ընտանիքը, բանդան եւ իշխանական վերնախավի ներկայացուցիչները:

SDXI-LICH

Առայժմ 99 տարով տիրացել է Գորիս քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջի ջրամբարին, որը  հայտնի է Սդղի գյոլ անվամբ: Միաժամանակ տիրացել է այդ լճին հարակից մի քանի տասնյակ հսկայական հեկտար հողատարածքների եւ լճափին գտնվող 1970-ականներին կառուցված հանգստյան տանը: Խնջույքների մի մասը, մասնավորապես վերջին սպանությանը նախորդածը, կատարվել է վերը նշված  հանգստյան տանը: Այս ամբողջը ձեւակերպել է աներձագի՝ «Տիգրան եւ Տրդատ» ընկերության տնօրեն Վարդան Բարսեղյանի անվամբ:

 

Գորիսում` Երեւան -Ստեփանակերտ ճանապարհին է գտնվում  Լիսկայի եղբոր` Աղալարի որդու ապօրինի գործող գիշերային ակումբը, որտեղ խեղվել են սյունեցի աղջիկների, նույնիսկ անչափահաս աղջիկների ճակատագրեր:

Առայժմ իր ենթակայի՝ Սուրիկ Բաղդասարյանի անվամբ գրեթե անվճար սեփականաշնորհել ու գրանցել է  Գորիսի քաղաքային իշխանության նախկին շենքը: Այն գտնվում է Գորիսի հենց   կենտրոնում եւ պատմամշակութային արժեք է:

LOXAVAZAN-(2)

Գրեթե անվճար` ընդամենը 4 միլիոն դրամով, տիրացել  եւ իր աներձագի՝ Վարդան Բարսեղյանի անվամբ ձեւակերպել է Գորիսի կենտրոնում գտնվող 1100 քմ հողատարածքը եւ այդ տարածքում գտնվող Գորիսի տրիկոտաժի, կարի նախկին միավորման միջոցներով իրականացված բազմաբնակարան շենքի կիսակառույցը:

Գրեթե անվճար տիրացել եւ կնոջ` Լորետայի, անվամբ ձեւակերպել է Գորիսի «Նոր վանքի պափ» թաղամասում գտնվող լողավազանի կիսակառույցը եւ նրան հարակից հողատարածքը:

GORISI-GAZI-KALONKA-(2)

Սուրիկ Խաչատրյանին է պատկանում Գորիսից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող խոշոր գազալցակայանը, այդ տարածքի 1000 քմ-ն  ճանկել է Շինուհայրի գյուղական համայնքից,  գյուղապետ Սմբատ Երեմյան, իսկ 200 քմ-ն՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Գազալցակայանի տարածքի 200 քմ-ն կառուցվել է Երեւան-Գորիս  ավտոմայրուղու վրա, ինչով կոպտորեն խախտվել են ՀՀ ճանապարհաշինարարության  եւ ճանապարհային անվտանգ երթեւեկության կանոնները: Օբյեկտը գործում է 3,5 տարի:

 

Իրեն են պատկանում նաեւ Գորիսի տարածաշրջանի մյուս գազալցակայանները: 2-ը` Կապանում, նույքան էլ՝ Սիսիանի տարածաշրջանում:

SHINUHAYR-GAZ

Գորիս քաղաքի մուտքի մոտ ավելի քան 10 տարի գործում է չգրանցված, հարկեր չվճարող, ապօրինաբար աշխատողներ բանեցնող, օգտագործած գազի, ջրի էլեկտրաէներգիայի համար չվճարվող սննդի օբյեկտ: Այն իր եղբոր՝ Սեյրան  Աղալար մականունով Խաչատրյանինն է:  Նա էր, որ 1999 թվականին ղեկավարեց   ՀՀ  Աժ պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի եւ «Իրավունք եւ միաբանություն»  ընտրական դաշինքի վստահված անձանց նկատմամբ իրականացված զինված հարձակումը, որի ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ ստացան քաղաքացիներ Արմեն Մինասյանը, Վաչագան Գրիգորյանը, Արտաշես Հարությունյանը եւ այլոք: Դեպքի առիթով քրեական գործը կարճվել է: Քրեական գործով զբաղվել է ՀՀ զինվորական ոստիկանության Սյունիքի տարածքային բաժինը` նախկին պետ, գնդապետ Իշխան Իշխանյանը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Hay says:

    Թալեաթ փաշան սրա դեմ երեխա է:

  2. Կարո Մելիքյան says:

    Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա Ս.Խ.-ն ոչ թե մարզպետ է այլ մաֆիոզ մագնատ,որով անմիջապես պետք է զբաղվի դատախազությունը։

  3. Armine G says:

    Իսկ ո՞ր դատախազությունը պետք է զբաղվի այս գործով, ա՞յն որ «զբաղվում է» Կճոյանի ու Տիգրան Սարգսյանի օֆշորի գործով, թե՞ այն որ «զբաղվում է» Վահե Ավետյանի գործով: Կամ միգուցե ա՞յն որ զբաղվում է հենց Լիսկայի տղային ազատելու գործով:

  4. David says:

    Սիրելի Հայեր,

    եթե զինվորական դադախազին նայում ես,
    էն պպզածների —ապերոների տեսք ունի, դրանից էլ
    ինչ կարելի է սպասել։

  5. Արմեն says:

    Հարգելիներս առաջին հերթին ոչ թե ինքը պետք է պատասխան տա, կամ պատասխանատվության ենթարկվի, այլ պետական մարմինները, որոնց թեթև ձեռքով օրինականացվել են այդ գործարքները, և բոլորդ քաջ գիտեք, որ Հայաստանում նմանօրինակ գործարքները բավականին նորմալ են ընկալվում ամենաբարձր էշելոններում։ Այսինքն ինչ ՞ նորից հասանք նրան որ ձուկը գլխից է հոտած և մեզ պետք է այլ իշխանություն։ Նման իշխանությունների պարագայում այսպիսի բարքերը խրախուսվում են և եթե չլիներ այս Սուրեն Խաչատրյանը, կլիներ մեկ այլ Սուրեն Խաչատրյան։

  6. Ձեզ պատասխանում եմ անձամ ես՝ Սուրիկ Բաղդասարյանը, ում անունը շեշտում եք վերոհիշյալ հոդվածում:
    Հայտնում եմ ձեզ, որ ես իրականում չունեմ այն ամենը, ինչը դուք նշում եք: Չնայած նրան, որ ես արժանի եմ այն ունենալու: Ես էս քաղաքի համար արել եմ ամեն ինչ, որ դու սամվել հարությունյան (անուն ազգանունունտ փոքրատառի է արժանի) կարողանաս խաղաղ պայմաններում նստել աթոռին ու կաշառք հավաքել: Ես իմ առողջությունս եմ կորցրել մարտի դաշտերում (չհաշված հարազատ եղբայրս), որպեսզի դուք վայելեք Գորիսը: Ձեր թվարկած սեփականությունը իմ անունով իրականությանը չի համապատասխանում: Այդ նույն վարչական շենքը գտնվում է Գորիսի քաղաքապետարանի հաշվեկշռում, որը այս պահին հատկացված է Գորիսի ԵԿՄ տարածքային բաժանմունքին, որը ի գիտություն ձեզ զբաղվում է Գորիսի տարածաշրջանի զոհված, վիրավոր և մասնակից ազատամարտիկների հիմնախնդիրներով: Ես լինելով առաջիններից այն կամավորականների, ովքեր առաջինն են զենք վերցրել ( ի տարբերություն քեզ ու քո բարեկամների) ու գնացել մարտի դաշտ (դա կարող եք ճշտել ցանկացած գորիսեցուց) չունեմ իմ անունով գրանցված նույնիսկ սեփական տուն, Երևանում բնակարան (ի տարբերություն նրա, որ դու և քո եղբայրները 3 տարվա ընթացքում յուրաքանչյուրտ կառուցեցիք 3 հարկանի սեփական առանձնատուն…) Փոխարենը այնպես եմ արել, որ քո նմանը վայելի կյանքը ու կաշառք հավաքելով տներ կառուցի, որ Հայաստանում գործող կուսակցություններից հերթով մտնելով դուրս գալով փող աշխատի, որ փող վերցնելով սրա նրա անունը վարկաբեկի թերթերում: Ըստ քեզ ես այդքան զոհողություններից հետո իրավունք չունեմ իմ անունով գոնե առանձնատուն ունենալու: Կամ ով ես դու, ինչ իրավունք ունես, որ հաշվես մարդկանց ունեցվածքը: Եթե տարիներ առաջ քեզ կամավորականների մեջ տարբերություն դնելու համար 30 ժամ պահել են նկուղում, հիմա քո սուտ տեղեկություններ տալու համար արժե 30 տարի պահել:
    Մի կողմից էլ գիտեմ այդքան քո գրածները ինչ նպատակ ունեն: Դե դու սովոր ես չէ? փողով սուտ լրագրություններ անես, մարդկանց շանտաժ անես: Դու ընդամենը հեռվից անիմաստ խոսող ես: Հիմա ինչքան են առաջարկել?

    • Քրիստինե says:

      Այդ երբվանից է ազատամարտիկ լինելը ազգի ու հողի հարստությունը թալանելու իրավունք տալիս? Թալանչիների տեղը բանտում է: Իսկական ազատամարտիկը լիսկայի նման հանցագործի ստրուկ լինել չէր կարող: Եթե քոնը չէ, դատի տուր, ինչի չես տալիս?

      • Հարգելի Քրիստինե: Կարծում եմ, որ եթե մարդկանց անձամբ չես չանաչում չպիտի նրանց մասին խոսես: Եթե դու անձամբ ճանաչեիր Ս. Բաղդասարյանին, ապա դու այդ կարծիքին չէիր լինի: Իսկ դատարան չեն դիմում, որովհետև սամվել հարությունյանի ասացները ովա բանի տեղ դնում , անիմաստ եթևույթ: Ամբողջ կյանքում ինքը ձգտելա միայն աթոռի հիմա էլ երևի փող են տալիս ինքն էլ գրումա: Էսա իրականությունը

    • SAMVEL says:

      ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      Սուրիկ Բաղդասարյան,եթե իրականում դու ես տեքստի հեղինակը, ապա չէիր կարող չիմանալ, որ զոհված եղբայրդ, նրա ընտանիքը, մյուս ավագ եղբայրդ, ինչպես նաև 1999,2007թթ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ընտրողների ավելի քան 80 տոկոսը իմ մասին ունեցել և ունեն քոնից տրամագծորեն հակառակ կարծիք:

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ազգային ողբերգության աստիճանի ահասարսուռ է,որ մի հակահերոս-անհատ, իր հանցախմբի հետ միասին, իր երկրին ու համաքաղաքացիներին ԱՅԴՔԱՆ վնաս ու տառապանք է պատճառել: Ու մնացել է/են ԱՆՊԱՏԻԺ:Ու դեռ բարձր պաշտոններ են զբաղեցրել ու թալանը շարունակելով` գերհարստացել: Ու ԳՈՂՈՆԸ դեռ ազգայնացված չէ:

    Իսկ Սյունիքում մարդկանց 2/3-ը աղքատ-չքավոր է,իսկ իրենց զավակները, ռուսաստանի մութ խորշերում, նոքարություն են անում` մի կտոր սև հացի համար:

    Խոսքեր չկան:

    Ո՞վ կցանկանա ներդնել այսպիսի երկրում:

    «Անկախ» իրավապահ մարմիններ,թե՞ օլիգարխիկ կլանի կամակատարներ:

  8. Դավիթ Ղազարյան says:

    Իսկ որ մի բարձրաստիճան պաշտոնյան չի յուրացրել/կարդա` սեփականացրել/ ազգային հարստությունը մեր երկրում ամենացածր գներով և կամ հետո վերավաճառել և հարստացել ժողովրդի հաշվին ?; Մեծ է անարդարությունը մեր երկրում; Իսկ ,ինչ վերաբերվում է տվյալ դեպքին,ապա, չմեղանչենք,քանզի պարզ երևում է ,որ մայրը պաշտպանում է իր զավակներին, փորձելով խլել ատրճանակը պայքարում է գնդապետի հետ;Իսկ մորը ով պետք է պաշտպաներ ? Բոլորս ենք սխալվել և բոլորս ենք մեղավոր;

  9. Karolin says:

    Դե արի ու մի խենթանա ոոով էլ խոսեր,զոհված եղբոր կնոջն անօգնական ու անապահով բախտի քմահաճույքին թողած սուրիկ բաղդասարյան… ու զրպարտում ես ու չես կարմրում, դե տեսակդ է այդպիսին,Սամվել Հարությունյանն արդեն 14 տարի բնակվում է վարձակալած բնակարանում: Բա ուր մնացին նրա կաշառակերության փաստացի վկայությունները:

    • Նելլի says:

      հարգելի Կարոլինա: Խի եք խառնվում ուրիշի ընտանիքի հարաբերությունների մեջ: Եթե անձամբ ճանաչում եք տիկին Մանիկին և նրա երեխաներին մոտեցեք նրանց ու հարցրեք նրանք կասեն իրականությունը: ձեզ լավ ճանաչելով գիտեմ, որ չեք չանաչում ու երբեք էլ իրար հետ շփված չկաք: Ինչ վերաբերվում է սամվել հարությունյանին ապա տարիքտ չի հերիքում, որ հիշես թե ինչպես ՝է կառուցել իր սեփական տունը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031