Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Այնպես չի, որ Վարդան Ղուկասյանը Լիսկայի համբավն ունի»

Հուլիս 03,2013 17:57

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 1-in.am-ին ասել էր, որ Սամվել Բալասանյանի ժամանակ միայն ստուգումներ են կատարվել. «Մեկ էլ մարդկանց բռնել, դատի տալ: Բացի բռնել տալուց՝ ոչ մի բան չի արել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը  չհամաձայնեց Վարդան Ղուկասյանի հետ: Նրա խոսքերով՝ «Ես փորձել եմ տեսնել, բայց չեմ տեսել, թե ինչպես է Սամվել Բալասանյանը բռնել տալիս: Սամվել Բալասանյանի եկած օրվանից խոսքը եղել է հետեւյալը՝ անցյալը, ինչ եղել է՝ գիծ քաշենք, անցնենք առաջ: Բառացիորեն ասում եմ այն խոսքերը, որ Սամվել Բալասանյանն իշխանության գալու առաջին օրից սկսած արտասանել է մինչ օրերս, ինչից ես շատ դժգոհ եմ: Քանի անգամ ասել եմ՝ այդպես չի կարելի, եղբա՛յր: Եթե ինչ-որ չարաշահումներ են եղել, ինչ-որ բաներ են եղել, դրանք բազմաթիվ բացահայտումներ են՝ Վերահսկիչ պալատի ստուգումները, փաստաթղթերը հայտնի են: Դրանք մեջ բազմաթիվ անարդյունավետ, չհիմնավորված ծախսեր կան: Կան չհիմնավորված ծախսեր, կան պատահական: Ասենք, գիշերային լուսավորության համար տեղադրվել էին ցերեկային հաշվիչներ, ՎՊ-ն նայել է, ասել է՝ եթե դուք գիշեր-ցերեկ հաշվիչները դնեիք, կտնտեսեիք այսքան գումար; Ոչ ոք չի կարող ասել, որ դա դիտավորյալ է եղել կամ կանխամտածված է եղել: Հասկացանք, դա կոչվում է անարդյունավետ ծախս, բայց բազմաթիվ ուրիշ օրինակներ կան, որոնց ընթացք չեն տրվել եւ պատասխանողներ չեն հրավիրվել: Հարգելով յուրաքանչյուր պաշտոնյայի՝ ախպերս կլինի, Վարդան Ղուկասյանը կլինի, թե Սերժիկ Սարգսյանը կլինի, պաշտոնական արարքների համար պետք է պատասխանատվություն տան: Խոսքը վենդետաների, վրեժի մասին չէ: Իսկ Բալասանյանը, ցավոք, հետեւողական չէ համայնքային միջոցների չարաշահումների հարցում»:

Ըստ Լեւոն Բարսեղյանի, ճիշտ է, եկած օրվանից Սամվել Բալասանյանը ջանում է քաղաքի համար լավն անել՝ կարուսել, նորոգումներ, փոխում է մթնոլորտը, ինչն ակնհայտ է, բայց որ նախկին քաղաքապետի չարաշահումների հետ կապված չի զբաղվում՝ փաստ է:

Լեւոն Բարսեղյանը նաեւ նշեց, որ չնայած այդ չարաշահումներին, Վարդան Ղուկասյանն այսօր էլ Գյումրիում 25-27 տոկոս կայուն, կորիզացված ընտրազանգված ունի. «Ուղղակի մարդիկ կան, որ իրեն հարգում են, ընդունում են: Այնպես չի, էլի, որ մարդը Լիսկայի համբավն ունի: Ինձ շատ մտահոգեց այն ռեպլիկը, թե Լիսկան իմ ընկերն է: Ես իրենից դա չէի սպասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գործարար says:

    Լևոն ջան, ես քեզմից չէի սպասում, որ դու Բալասանյանի շոուները մթնոլոտ փոխել կորակեիր ու աչք կփակեիր քաղաքապետարանում այսօր տիրող անգրագիտության վրա:Չէիր տեսնի , թե քանի մարդու դրեց ազատեց ու իր ցեղակից անգրագետներին բերեց, կսպասեի , որ մի օր իր որևէ քայլի մեջ կխորանայիր ու կտեսնեիր , թե իրականում Բալասանյանը գործ չի անում , կտսեսնեիր , որ ներդրողներս գործ անել չենք կարող, կտեսնեիր, որ Մալխասյան Գուգոն Սայաթ-Նովայի վրա չափագրման հւիմնարկ է դրել ու քաղաքապետարանի սաղ գործերը ղրկում է այնտեղ, որ կադաստրը դա չանի:Ափսոս, մտածում էի, որ դու մինչև վերջին խազդ արդար մարդ ես, թե չէ ինձ ինչ, ոչ Վարդանն է հետաքրքիր, ոչ էլ Սամվելը:

  2. Գործարար says:

    Լևոն ջան, ան նայի էս էլ հո սուտ չէ, պատահական նայեցի ու բռնելու մասին տեսա lragir.am/print/arm/0/country/print/85140

  3. Սա իմ բջջայինի համարն է՝ 098951923, խնդրում եմ զանգահարեք, եթե դժվար չէ, Սայաթ-Նովա կոնկրետ որտեղ է էդ չափագրման հիմնարկը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031