Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ֆրանսիական զբոսաշրջության ուղեցույցի դեմ, որտեղ, Հայաստանին նվիրված հատուկ հրատարակման մեջ, տեղ էր գտել Արցախի մասին տեղեկատվություն: Գրում է «Նյուզ.ազ» լրատվականը՝ նշելով, որ այդ մասին հայտարարել է արտգործնախարարի խոսնակ Էլման Աբդուլաևը:
«Փոքրիկ ուղեցույց» (Petit Fute) ամսագրի 6-րդ համարում Արցախի պատմությանը, բնությանը, զբոսաշրջությանը, ենթակառուցվածքներին նվիրված հատուկ գլուխ կա:
«Այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը դիմել է Ֆրանսիային », – ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանցիներին դուր չի եկել նաև, որ ուղեցույցի մեջ նշված են Արցախի տեսարժան վայրերը:
Կարդացեք նաև
Ուղեցույց նաև տրամադրում է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին տեղեկատվություն՝ բանակցային գորընթացի և ԵԱՀԿ-ի դերի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ