Տավուշի մարզի 24 համայնքների ղեկավարների անունները սխալ են նշված
Նախկինում տեղեկացրել ենք Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում առկա սխալների մասին: Մեր հրապարակումը համացանցում մեծ արձագանք առաջացրեց: Թվում է, թե դրանից հետո քաղաքապետարանի աշխատակիցները կուղղեն ինտերնետային կայքի սխալները: Նայում ենք քաղաքապետարանի կայքի «Տեղեկատուներ» բաժնի «համայնքների ղեկավարների հեռախոսներ» ենթաբաժինը: Նախ՝ պետք է գրվի ոչ թե համայնքների ղեկավարների հեռախոսներ, այլ՝ հեռախոսահամարներ:
Մեր հրապարակումից հետ այստեղ որոշ ուղղումներ են կատարվել, Տավուշի մարզի համայնքապետերի տվյալների առաջին էջում միայն մի սխալ կա՝ Բարեկամավան համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանի փոխարեն գրված է նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի անունը, ով իր պաշտոնին հրաժեշտ է տվել 2008թ.-ին: Մարզի գյուղապետերի հեռախոսահամարների տվյալների 2-րդ էջում գրեթե ամբողջությամբ ներկայացված են նախկին համայնքապետերի տվյալները, այստեղ առկա են Գետահովտի, Գոշի, Դեբեդավանի,Դեղձավանի, Դովեղի, Ենոքավանի, Զորականի, Թեղուտի, Լուսահովտի, Խաշթառակի, Կողբի, 3-րդ էջում՝ Հաղթանակի, Մովսեսի, Նորաշենի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Չինարիի, Չինչինի, Պտղավանի, Ջուջեւանի, Սեւքարի, Վազաշենի, Վարագավանի, 4-րդ էջում՝ Վերին Կարմիրաղբյուրի նախկին համայնքապետերի անունները: Կայքում Դեբեդավան համայնքի անունը տառասխալով է գրված՝ «Դեբետավան»:
Ո՞ւմ ենք պետք հնացած, սխալ տվյալները, դժվա՞ր է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից վերցնել մարզի համայնքների ղեկավարների անուն-ազգանունները , հեռախոսահամարները եւ դրանք տեղադրել Իջեւանի քաղաքապետարանի կայքում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ