ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին հանձնեց նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախարարի հանձնարարությամբ հիվանդին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել էր մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև իրականացվել էին անհրաժեշտ հետազոտություններ։ Նախարարությունը ձեռք է բերել մասնագետների կազմած բուժման երկարաժամկետ սխեմայում նշված դեղամիջոցներն ու պարագաները։
Աշոտ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախարարության կողմից մինչև այժմ ձեռնարկված միջոցառումների, աջակցության և հոգատարության համար: Նա նշեց, որ նախարարության կողմից հատկացված դեղերը զգալիորեն բարելավել են իր առողջական վիճակը և կշարունակի բուժումը:
Նշենք, որ Աշոտ Գրիգորյանը կշարունակի գտնվել նախարարության և նեղ մասնագետների մշտական ուշադրության և հսկողության ներքո։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն