Սկոպյեում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներն այսօր ավարտում են պայքարը:
Aravot.am-ը կապվեց Մակեդոնիայում գտնվող Հայաստանի մարզական պատվիրակության անդամ Լյովա Վարդանյանի հետ եւ տեղեկացավ, որ մեր չորս ըմբիշներից երեքը` 55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, Հարություն Միքայելյանը` 84 կգ եւ Էդգար Խաչատրյանը` 120 կգ, արդեն դուրս են մնացել պայքարից: Միայն 66 կգ քաշային կարգում հանդես եկող երեւանցի Տիգրան Աբրահամյանն է սփոփիչ գոտեմարտերի արգելքը հաղթահարել եւ երեկոյան Սերբիայի ներկայացուցիչ Մատե Նեմեսի հետ վիճարկելու է բրոնզե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ