Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյանը՝ զինդատախազին. «Ոչ մեկիս գործն էլ չի բացահայտվելու»

Հուլիս 03,2013 17:05

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում իր անվստահությունը հայտնեց զինդատախազության նախաձեռնության մասին:

Ըստ զինվորական դատախազության տարածած հաղորդագրության, աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերը:

Մարգարիտա Խաչատրյանի դիտարկմամբ՝ «Չեմ կարծում, որ հասարակության վստահությունը դրանից կմեծանա: Ես ինքս առանձնապես հույսեր չեմ փայփայում, որ կբացահայտվի որեւէ բան: Պիտի անկախ մարմին լինի, որ բացահայտի: Իմ տղայի փորձը ես ունեմ, ինչ տառապանքով եմ հասնում ամեն ինչի: Ես տառապելով ապրում եմ այսօր, որովհետեւ գործը բացահայտված չէ: Ես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ բողոքի դուրս եկած զոհվածների մայրերի: Մեծ վիշտ եմ ապրում: Նրանց համար այդ նախաձեռնությունը հույս չի կարող լինել»:

Տիկին Խաչատրյանը դեռ չգիտի՝ կներգրավվի՞ այդ աշխատանքային խմբում, թե՞ ոչ: Նա ասաց, որ հրավեր դեռ չի ստացել ու դեռ պետք է քննարկվեն, թե որ հասարակական կազմակերպություններն են, որ կարող են մասնակցել այդ աշխատանքներին. «Մենք համագործակցում ենք ՊՆ-ի հետ: Ովքեր 3 տարվա բանակում աշխատելու փորձ ունեն, պիտի հրավիրվեն: Այսօր կոլեգիայի նիստից հետո պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկված»:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքերով՝ «Նրանց շատ լավ ճանաչում եմ եւ ցավում եմ, որ ոչ մի բան չի փոխվելու այդ աշխատանքներից: Ոչ մեկիս գործն էլ չի բացահայտվելու»:

Մեր հարցին՝ այն, որ այդ աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի միայն այն քրգործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո, դա կասկածելի չէ՞՝ Մարգարիտա Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, կասկածանք կա: Եթե 98 թվականի գործը չի բացահայտվել, ինչի՞ են վերցրել 2011-ից հետո քրեական գործերը: Նախնական վարկածով ռազմական ոստիկանությունը, նախնական վարկածով դեպքի վայրի քննությունը, եթե ի սկզբանե խեղաթյուրված է, մինչեւ վերջ քրեական գործերը խեղաթյուրված էլ գնում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ https://zinvorhk.wordpress.com/ -ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031