Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիայի ՍԴ նախագահը ներողություն է խնդրում Հայաստանից` Սաֆարովի գործի առիթով (Տեսանյութ)

Հուլիս 03,2013 17:03

«Ես իմ և նաև Հունգարիայի անունից ուզում եմ ներողություն խնդրել Սաֆարովի գործի հետ կապված կոնֆլիկտի համար»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց Հունգարիայի ՍԴ նախագահ Պետր Պաչոլայը:

Նա նշեց, որ Սաֆարովի արտահանձնումից հետո Ադրբեջանում նրա` ազատության մեջ գտնվելն ու, ավելին, հերոսացվելը զարմացրել է հունգար իշխանություններին ու մանրամասնեց. «Սաֆարովը շուրջ 6-7 տարի Հունգարիայում գտնվել է ազատազրկման մեջ: Եվ նրան արտահանձնելիս Հունգարիայի իշխանությունները կարծում էին, թե Ադրբեջանում ևս նա կգտնվի ազատազրկման մեջ` իր պատիժը շարունակելով այդ երկրում: Ուստի Հունգարիայի իշխանությունների համար զարմանալի է, որ նա ոչ միայն չազատազրկվեց, այլև հերոսացվեց »:

Պ. Պաչոլայը տեղեկացրեց, որ մի քանի անգամ այցելել է Ադրբեջան, և իրեն հատկապես զարմացրել է այն, որ ոչ միայն Ադրբեջանի իշխանությունները, այլև մի շարք արևմտյան երկրների  դեսպաններ քննարկում էին Հունգարիայի` Սաֆարովի հարցում կայացրած որոշման խիստ լինելու հարցը: Սակայն Պ. Պաչոլայը շեշտեց, որ փաստը մնում է այն , որ Սաֆարովը սպանել է իր կոլեգային, ուստի այդ պարագայում նպատակահարմար չէ քննարկել նրա դեմ կայացված որոշման խիստ լինելու հարցը:

Իսկ այն մասին, թե Սաֆարովի` Հունգարիայի կողմից արտահանձնումը Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված մեծ գումարների հետ կապ ունեցող գործարքի արդյունք էր, Հունգարիայի ՍԴ նախագահը խուսափողական պատասխան տվեց` նշելով, թե ինքն  այդ մասին ոչինչ չգիտի: Փոխարենը նշեց, որ ինքը լավ հարաբերությունների մեջ է ՀՀ-ի և Ադրբեջանի ՍԴ նախագահների հետ: Հունգարիայում` ՍԴ-ի և խորհրդարանական մեծամասնության միջև գոյություն ունեցող լարվածության թեման եզրափակելով` նշեց, թե «իր հարաբերությունները Հունգարիայի վաչապետի հետ ընդհանուր առմամբ կոռեկտ են»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Հունգարիայի ՍԴ-ի նախագահի,այսպես ասած ,,ոտքի վրա,, արած հայտարարությունը՝ներողություն խնդրելու տեսքով, կոպեկի արժեք չունի,քանի որ եթե վաղը-մյուս օրը ազերիները դժգոհեն,համոզված եղեք,որ Հունգարիան կասի,որ դա պ-ն Պ.Պաչոլայի անձնական,մասնավոր կարծիքն է :Իսկ մեր որոշ լրատվամիջոցներ հաճույքից ուղղակի տակները թրջել են այդ հերթական ,,բարոյական հաղթանակից,,հետո:Հետաքրքիր է,ինչ? էին ուզում մեր լրագրողները լսել Պաչոլայից. որ նա ասեր ,,լավ ենք արել որ հանցագործին փողով ծախել ենք,,?:Որքան էլ նրանց քայլը ստոր քայլ էր,այնուամենայնիվ Պաչոլան հո Հայաստանյան նախարարներից չի,որ ինչ էլ անի,ասի ,,լավ եմ արել,,:Մինչև երբ պիտի բավարարվենք ,,բարոյական,, հաղթանակներով:Մի բան անհասկանալի է.մերոնց այդքան հեշտ է?խաբել,թե մերոնք են հաճույքով ,,խաբվում,,?:Այդ Պաչոլային ընդհանրապես պետք էր դեմոնստրատիվ կերպով արգելել մուտքը Հայաստան:

  2. Maxim says:

    dadyur հարազատս, ես քո մեկնաբանության ճիշտ հակառակ կարծիկին եմ: Նախ ինչքան նամուս ու
    թասիբ ունեն այսօրվա մեր լրագրողները, թող նրա մեկ հազարերորդը ունենան մնացածը: Խոսքը,՝
    իշխանության կամ կառավարության մասին չէ, նրանց մոտ նման որակները իսպառ բացակայում են:
    Երկեորդը,՝ սաֆարովի հետ կապված, ողջ աղմուկը, մեծ հաղթանակ է մեր արտաքին գործերի նախարարության համար, անվճար ստացած Հունգարացիների կողմից, թե չէ ինչի՞ց պետք է անվերջ խոսեին:
    Երրորդը,՝ այսօր վեց սաֆարովներ են նստած Ավանի դատարանում մեղադրյալների աթոռին, Վահե
    Ավետյանի դաժան, անմարդկային, սպանության գործում, և տեսնես ինչքան լկտի են իրենց պահում:
    Սա է իրականությունը,՝ որքան էլ դառը լինի:

  3. dyadyur says:

    Ցավոք,այդպես է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031