Այսօր Կովկասի ինստիտուտում կայացած «Թուրքական ամառը եւ դրա հետևանքները տարածաշրջանի համար» թեմայով բանավեճի ժամանակ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ թուրքական ամառը արաբական գարունների հետ կապ չունի. «Գուցե նմանություններ կան, բայց իրականում շատ տարբեր են: Պիտի ասել, որ Թուրքիայում չկա այն դժգոհությունը, անկարողությունը, որ տասնամյակներ շարունակ եղել է, ժողովրդի մոտ տրամադրվածությունը փոխվել է այս իշխանությունների հետ կապված»:
Մանոյանի ձեւաբանմամբ` այն ինչ սկսվեց Ստամբուլում, դա իրականում դժգոհություն էր այն գործելաոճի դեմ, որ Թուրքիայի վաչապետը ցուցաբերել է հատկապես վերջին տարիներին, ինչը իր մեջ ունի նաեւ ռիսկեր.«Հասարակության տարբեր շերտերի վստահությունը շահելու համար նա մեծացրեց հուսախաբության հավանականությունը: Բայց պետք է ասել, որ նա կարողացավ մանեւրել նաեւ այս իրավիճակում, որովհետեւ կարողացավ այնպես անել, որ ժողովուրդը չմիավորվի իր բողոքներով»:
Մանոյանը նշեց, որ այժմ համեմատաբար հանգստացել են բողոքավորները նաեւ քրդական շրջաններում: Իսկ Էրդողանն արդեն նրանց ակնկալիքները սկսել է նվազեցնել, սակայն, նրանք դեռ բարձրաձայնում են այդ մասին:
«Թուրքիայի իշխանությունների ավտորիտար երեսը պարզվեց, իսկապես սա կարեւոր իրադարձություն էր, եւ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են թուրքական եւ միջազգային լրատվամիջոցները հակակշռում, բայց հնարավոր չեղավ այդ ամենը զսպել ու դա բերեց այլ հետեւանքի, որն էլ` Եվրամիության հետ բանակցություններն են, գոնե մինչ աշուն»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, թե այս իրադարձություններն ազդեցին նաեւ Թուրքիայի իշխանությունների շարժվելու սահմանափակման վրա` Սիրիայի հարցում:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ