Այսօր Կովկասի ինստիտուտում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով «Թուրքական ամառը եւ դրա հետևանքները տարածաշրջանի համար» թեմայով, ասաց. «Վերջին տասը տարում Թուրքիան արձանագրեց աննախադեպ տնտեսական աճ, որը դրական երեւույթ է: Թուրքիայում բարեկեցությունը կտրուկ աճել է, բարձրացել է նաեւ կրթական թեզը, երիտասարդները, ի տարբերություն նախորդ սերնդի, ստացել են ավելի լավ կրթություն, շատերն ուսանել ու կապեր են հաստատել արտասահմանի հետ: Եվ այս տարիքային խումբը հանդես եկավ Թուրքիայի զարգացման այն մոդելի դեմ, որը եւ հիմա կիրառում են: Նրանք պահանջեցին նոր Թուրքիա, որի մասին պատկերացումները չեն համապատասխանում Էրդողանի պատկերացումներին»:
Սաֆրաստյանի խոսքով` նոր Թուրքիան, որի մասին պատկերացումներ ունեն երիտասարդները եւ ներկայիս իշհանությունները, որոնց պատկերացումները տարածքային առումով հեռուն գնացող մտքեր են` իրար հակասում են:
Ստամբուլի զբոսայգու հետ կապված էլ Սաֆրաստյանը նշեց, որ կարեւոր իրադարձություն էր, որ այդտեղ մասնակցում էին սոցիալական առումով ամենատարբեր խմբեր եւ կարծես թե նրանց մեջ ի հայտ չէր գալիս լարվածություն եւ նրանց ցասումն ուղղված էր իշխանությունների դեմ, որոնք իրականացնում են ավտորիտար կառավարում եւ փորձում են Թուրքիան դարձնել նոր Թուրքիա եւ պարտադրել իսլամի վրա հիմնված ինքնություն` ժամանակակից Թուրքիայի բոլոր խավերին:
«Եթե համաշխարհային առումով դիտարկենք, ապա նմանություններ կտեսնենք նաեւ արաբական գարունի հետ, բայց պետք է դիտարկենք այն, որ մարդկությունը մտնում է զարգացման նոր փուլ, իսկ համացանցն այս հարցում շատ մեծ ազդեցություն է ունենում»,- ավելացրեց նա:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ