Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը՝ հուշարձանների ավերման մասին. Միայն ՀՀԿ-ի շենքն ենք տեղափոխել

Հուլիս 03,2013 16:06

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» կազմակերպությունը օրերս տարածել էր մի հաղորդագրություն , որտեղ նշել էր, թե  Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացը սկիզբ է առել և հատկապես մեծ չափով տեղ է գտել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում և նրա անմիջական մասնակցությամբ: Կազմակերպությունը հուշարձանների ոչնչացման վերաբերյալ փաստերի մասին էլ գլխավոր դատախազության կայքից հղումներ  էր դրել:

Կազմակերպությունը նաեւ կոչ էր արել, որ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնեական դիրքի չարաշահման եւ հուշարձանների ոչնչացման փաստերը համապատասխան մարմինների կողմից ուսումնասիրելիս՝ քննությանը ներգրավել նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը համապատասխան տարիներին զբաղեցրած Ալբերտ Բազեյանին, Ռոբերտ Նազարյանին եւ Երվանդ Զախարյանին:

Aravot.am-ը Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է ներգրավվել  այդ աշխատանքներում: Պարոն Նազարյանն ասաց, որ ոչ մի «Թրանսփարենսի ինթերնեշնլ» չի ճանաչում. «Հավանաբար ինչ-որ գրանտակեր է»:

Քիչ անց էլ հայտնեց, թե  ինքը ազնիվ է աշխատել քաղաքապետության տարիներին, եւ եթե եղել են ինչ-ինչ թերացումներ, դրանց մասին ժամանակին բարձրաձայնել է: «Իմ պաշտոնավարման ժամկետում որեւէ մշակութային հուշարձան չի ոչնչացվել, ընդամենը մեկ դեպք է եղել՝  Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ ՀՀԿ-ի շենքը Թումանյան փողոցից տեղափոխվել է իր ներկայիս վայրը,  նույն քարերով ամեն ինչ կառուցվել է: Կամ ի՞նչ է նշանակում ինձ ներգրավել, ներգրավվեմ, ո՞ր ինչ անեմ՝ որպես պատասխանող կո՞ղմ, թե՝ որպես ինչ…Կա օրենք, օրենքի պահանջ, եթե օրենքով որեւէ կարգավիճակում ես, պետք է որեւէ տեղ պատասխան տամ, կտամ, բարոյական դաշտում եթե պետք է՝ պատասխան տամ, սիրով կտամ, Երեւանը սիրող մարդկանց համակեցության նորմեր կան, էդտեղ էլ պատասխան տամ, կտամ, բայց ինտերնեշնն (նկատի ունի «Թրանսփարենսի ինթերնեշնլը»-Գ.Հ) ո՞վ է, ես չե՛մ էլ իմանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031