Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Արտագաղթի պատճառով ներմուծումը նվազել է»

Հուլիս 03,2013 15:59

«Տնտեսական առումով խիզախ, կտրուկ փոփոխություններ` հարկային-մաքսային, արտաքին տնտեսական քաղաքականության ոլորտներում չկան: Ինձ համար էական տարբերություն չի նկատվում 2012-ի եւ 2013-ի միջեւ, այսինքն `մեր տնտեսությունն այնքան  միապաղաղություն ունի եւ իներցիոն գործընթացներ ունի, որ կարծես թե տպավորություն է` նախորդ տարին երկարել է»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա համոզմամբ, հնգամյա ծրագիրը հաստատելուց հետո ՀՀ կառավարությունը պիտի լծվեր աշխատանքի:
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, պարոն Մակարյանը կարծում է, որ համապատասխան վերահսկող մարմինները` ֆիննախը, կառավարության վերահսկողության ծառայությունը եւ այլն, որոնք պետք է վերահսկողություն կատարեին, կամ ուշանում են, կամ, եթե կատարել են, չեն նկատում ու Վերահսկիչ պալատն է կատարում այդ ստուգումները. «Ինչով է դա պայմանավորված: Վերահսկիչ պալատը առա՞ջ է ընկնում կամ ՎՊ-ն իր գործը ճիշտ անում է մյուսնե՞րն են հետ ընկել, դա խնդիր է, որ պարզաբանման կարիք ունի: ՎՊ-ն վերջին խոսքն ասող մարմինը պետք է լինի եւ ստացվում է այնպես, որ նա է ավելի շատ արձագանքում»:

Միության նախագահը նկատել է, որ նախկինում էլ Վերահսկիչ պալատի տեսակետները մշտապես ենթարկվել են լուրջ մեկնաբանության. «Ես ուզում եմ հասկանալ, արդյոք այդ ինստիտուտի դերակատարումը լիարժեք է ներդրված, թե չդրված իրեն ավելորդ ֆունկցիաներ է վերապահում, խնդիր է սա, դա օրենքով է, թե օրենքով չէ, եթե օրենքով է, ինչո՞ւ է դա մեկնաբանվում: Տնտեսության մեջ փոփոխությունը նաեւ այդ մարմնինների միջոցով պիտի լինի»:

Գագիկ Մակարյանն արձանագրել է, որ նախորդ տարվա համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշները ինչպես որ եղել է 5,3 տոկոս, այդպես էլ մնացել է: Ըստ նրա, ճիշտ է արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է,

բայց փոխարենը ներմուծման ծավալներն են նվազել, ինչը, տնտեսական ոլորտի մասնագետի համոզմամբ, ուղղիղ կապ ունի արտագաղթի հետ: Աշխատանք փնտրողների թվի նվազում նույնպես նկատվել է, սակայն ոչ թե գործազուրկ մարդիկ են պակասել, այլ, պարոն Մակարյանի ներկայացմամբ. «Մարդիկ տեսնելով, որ աշխատանք չեն գտնում, հույսները կտրած արտագաղթում են»:

Եվրամիություն-Եվրասիական միություն ընտրության հարցում, Գագիկ Մակարյանը գտնում է, որ նախապատվությունը պետք է առաջինին տալ: Նրա կարծիքով առեւտրային զարգացման ճանապարհները պիտի տանեն Իրան եւ Վրաստան, Եվրամիություն գնալու դեպքում էլ կարող ենք Թուրքիայի եւ անգամ Ադրբեջանի հետ առեւտրային հարաբերություններ ունենալ: Ըստ պարոն Մակարյանի, Եվրամիությունը արեւելյան գործընկերության շրջանակում, Ադրբեջանի հետ կապված խնդիրը լուծելու է. «Երկու գործոն կա որ դրան են տանելու. 2021 թվականից Ադրբեջանում նավթային ռեսուրսներն անկում են ապրելու եւ Ադրբեջանի տնտեսությունը պետք է գնա  դիվերսիֆիկացիայի, այսինքն` նա չի կարող իր ամբողջ տնտեսությունը կառուցել միատեսակ նավթամթերքների վրա, նա պետք է գործարկի այլ տիպի արտադրություններ` տնտեսական աճ ապահովելու համար, տնտեսական նոր ոլորտների գործարկումը կբերի տնտեսական բլոկի ազդեցության ուժեղացման եւ միատարրությունը կդառնա ավելի դիվերսիֆիկացված, որը կարող է ազդել իր արտաքին քաղաքականության վրա: Արեւելյան գործընկերության շրջանակում

փակ սահմանները, փակ հարաբերությունները, դրանք ֆինանսական հոսքերի խոչընդոտներ են»:

Գագիկ Մակարյանի համար անհասկանալի է, թե ինչու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինքը նախաձեռնեց էլեկտրաէներգիայի թանկացումը: Ըստ նրա, եթե «ՀայՌուսգազարդ»-ի դեպքում տարբերակ չկա եւ պետք է գնայինք գազի թանկացման, ապա էլեկտրաէներգիայի հարցում ես ունեմ մեծ վերապահում: Կարելի է ատոմակայանից սնվող ընդհանուր հոսանքը թանկացնել եւ դրանով հնարավորություն տալ ատոմակայանին ապահովել բարձր աշխատավարձ եւ իր անվտանգության համակարգերի կատարելագործում: Գուցե թաքնված նպատակ կար, որ՝ երբ որ հոսանքը մնար էժան, դա կարող էր լուրջ այլընտրանք լիներ գազի թանկացման դեմ, բայց գազը թանկացնելով մենք այդ հնարավորությունից զրկեցինք բոլորին: Եվ գազն է թանկ եւ հոսանքը»:

Գագիկ Մակարյանի կանխատեսմամբ, թանկանալու են բոլոր տիպի ապրանքները, տրանսպորտի, տաքսիների ծառայությունները եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031