Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը` Կիպրոսի դատախազի դիտարկումների և Իշխան Զաքարյանի զեկույցի մասին

Հուլիս 03,2013 15:51

«Ես Կիպրոսի իրավունքի մասնագետ չեմ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին`արդյոք հավատո՞ւմ է Կիպրոսի դատախազի խոսքերին` կապված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` օֆշորային միջադեպին վերաբերող հարցերի հետ:

Այնուհետև նախարարը լրագրողներին զգուշացրեց, թե որքան էլ փորձեն իրենց լրագրողական հմտություններով իրեն հարցեր հղել, միևնույն է, ինքը այդ հարցերին չի պատասխանելու այնպես, որ խոչընդոտի գործի ընթացքին:

Հետո էլ հստակեցրեց. «ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այն գործերի հետ կապված հարցերին, որոնք գտնվում են նախաքննության փուլում, ոստիկանության և դատախազության վարույթում»:

Հարցին` հավատա՞նք, արդյոք, որ այն անձը, ով մեղավոր է, պատասխանատվության կենթարկվի, եթե անգամ նա ՀՀ վարչապետն է, պարոն Թովմասյանն այսպես արձագանքեց. «Պիտի հավատ ունենալ, որ, այո, արդարադատության իրականացումը հնարավոր է, որ մեր երկրում օդի մեջ արդարադատության մասնաբաժինը մեծ կարող է լինել: Եթե ինչ- որ մեկը հանցագործություն է արել, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Օրինազանց դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին էլ Հ. Թովմասյանն ասաց. «Եթե ձեզ արյուն ու կախաղան է պետք, դա չեք տեսնելու երբեք»: Նախարարը նշեց, որ ՀՀ-ն առաջին տեղերում չէ ՄԻԵԴ-ում ընդդեմ մեր երկրի ներկայացված հայցերի թվով: Առաջին տեղում ՌԴ-ն է: Ըստ նրա` ՄԻԵԴ-ում այս տարվա ընթացքում 3-4 գործ է եղել ՀՀ-ի դեմ, և որևէ մեկի առումով չենք պարտվել: Սաֆարովի գործով ՄԻԵԴ ներկայացված հայցի մասին էլ Հ. Թովմասյանն ասաց, որ գործի լսումները դեռ հայտնի չեն ու հավելեց. «Եվրոպական դատարանը շարունակում է դանդաղ աշխատող մարմին մնալ, ինչը խնդիր է բոլորի համար»:

Իշխան Զաքարյանի ներկայացրած զեկույցի և Սերժ Սարգսյանի միջամտությունների հետ կապված հարցերին Հ. Թովմասյանն այսպես պատասխանեց. «Գլխավոր դատախազը հայտարարել է, որ ուղարկված նյութերում 700 միլիոնի մասին խոսք չկա, այլ խոսքը 230 միլիոնի մասին է: Սա է եղել գլխավոր դատախազի ասածը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031