Այսօր կառավարության մամուլի սրահում Վերահսկիչ պալատի բացահայտումներին պարզաբանումներ տալուց հետո, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի որ հենց իր ղեկավարած գերատեսչությունն է համակարգում օտարերկրյա ներդրումները, արդյոք տեղյա՞կ է, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատունն ի՞նչ ներդրումներով է կառուցվել, եւ ինչ պետք է անել, որ Հայաստանի մյուս քաղաքացիներն էլ կարողանան նման ներդրումների մեջ ներգրավվել եւ բարելավել իրենց բնակարանային պայմանները: Այս հարցին նախարարն այսպես արձագանքեց՝ «Դե լավ էլի», հետո հավելեց, որ օտարերկրյա նման ներդրումներ չեն եղել:
Նշենք, որ Իշխան Զաքարյանը վստահեցնում է, որ իր առանձնատունը կառուցվում է մասնավոր ներդրողի միջոցով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ