Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Նախագահի` ՎՊ-ին հրապարակավ քննադատելը եւ դրական, եւ բացասական կողմեր ունի» (Տեսանյութ)

Հուլիս 03,2013 15:01

Aravot.am-ը «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն արդյոք ճի՞շտ վարվեց, երբ հրապարակավ քննադատեց Վերահսկիչ պալատի հաշվետվությունը եւ արդյոք այդքանից հետո մեր երկրում վերահսկողություն իրականացնող մարմինները կհամարձակվե՞ն նման խախտումներ հայտնաբերել, էլ ուր մնաց հրապարակել:

Պարոն Մակարյանի կարծիքով, նախագահի նման պահվածքը եւ դրական, եւ բացասական կողմեր ունի: Ըստ նրա, նախագահը հարկադրված է այդպես վարվել` Ազգային ժողովում հաշվետվության շուրջ տեղի ունեցած քննարկումների հետեւանքներից խուսափելու համար. «Նախագահը դա արեց կանխարգելելու համար գործընթացը: Իհարկե, եթե այդ կենդանությունը չլիներ, իմ կարծիքով, ցանկալի էր, որ դա հրապարակային, զանգվածային մամուլով պետք չէր անել, բայց քանի որ արդեն զանգվածային ձեւով դա կատարվել էր, դրա մասին հասարակությունը, մամուլը իրազեկված էր եւ դա տարբեր մեկնաբանությունների առիթ էր տալիս, նախագահը փորձեց կանխարգելել, ընդհանուր հանդարտության, համերաշխության բերելով: Ենթադրում եմ, որ նախագահը նաեւ այլ ինֆորմացիա ունի, որ այստեղ կան շահերի բախումներ, որոշակի ենթակառուցվածքների միջեւ, որոնք պիտի օգտագործեին»:

Գագիկ Մակարյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031