Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. Բոլոր նախարարներն իրենց տեղում են

Հուլիս 03,2013 14:50

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության մամուլի կենտրոնում անդրադառնալով Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումներին եւ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք համամի?տ է բարձրաստիճան պաշտոնյաների այն կարծիքին, որ բյուջեն թալանվում է, չհամաձայնվեց այդ կարծիքի հետ, նշելով, որ բյուջեն չի կարող թալանվել, քանի որ իրենք իրենց աշխատանքները պարբերաբար ներկայացնում են իրենց անմիջական  ղեկավարին եւ նրա ուշադրության կենտրոնում են: Պարոն Երիցյանի կարծիքով, բոլոր նախարարներն իրենց տեղում են:

Պարոն Երիցյանն, ըստ էության, Վերահսկիչ պալատի արձանագրություններին չանդրադարձավ, սակայն բավականին գովերգեց կառավարությանն ու իր ղեկավար գերատեսչությանը, եւ իհարկե ձեռքի հետ էլ գովեց իր «հայրենի» ՕԵԿ-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031