Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը ՎՊ-ի դիտարկումների հետ համամիտ է

Հուլիս 03,2013 14:44

Աշխատանքի եւ սոցիալական ծառայության նախարար Արտեմ Ասատրյանը Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումների բացահայտման վերաբերյալ ասաց, որ հիմնականում ընթացակարգային խախտումներ են եղել, ֆինանսական որեւէ կորուստ չի եղել, այսինքն, պետությանը վնաս չեն հասցրել: Խոսքը ծերանոցներին, գիշերօթիկ դպրոցներին գնումների միջոցով տրամադրվող սննդի եւ կենցաղային իրերի մասին, է, սնունդ մատակարարող ընկերությանը գումարը փոխանցվել է, սակայն սնունդն ամբողջությամբ չի տրամադրվել տվյալ ժամանակահատվածում, գումարին համարժեք սննդի մի մասն էլ ուշացումով տարեվերջին մատակարարվել է:

Հարցին էլ, արդյոք համամիտ է նախարարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն գնահատականին, որ բյուջեն լափում են, պարոն Ասատրյանն ասաց. «Բնական է, որ ես համաձայն չեմ, որ պետբյուջեի միջոցները լափվել են»:

Բայց, այնուամենայնիվ, սոցապնախարարը համամիտ է ՎՊ-ի դիտարկումների հետ, իսկ այն ոլորտներում, որտեղ ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել, պատասխանատուները ենթարկվել են պատասխանատվության:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031