Կարդացի Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»: Որպես գեղարվեստական ստեղծագործություն, հավանաբար, գլուխգործոց չէ, բայց հեղինակի մտայնությունը ինձ համար հասկանալի է եւ ընդունելի: Գրողը դուրս է եկել զուտ «ազգային» կրթության եւ դաստիարակության շրջանակներից, նրա տեսակետը շատ հեռու է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումից եւ հայրենիքում դատապարտելի է համարվել: Շաֆաքը փորձում է հասկանալ մեզ` հայերիս. ինչո՞ւ է մեր սերունդների հոգում այդքան խորը սպի թողել ցեղասպանությունը, ինչպե՞ս, ինչի՞ շնորհիվ մեր ժողովուրդները կարող են մերձենալ: Նա փորձում է հասկանալ սեփական ժողովրդին եւ «ձեռքի հետ էլ»` այն երկիրը, որն իրեն լավ ծանոթ է` Միացյալ Նահանգները:
Բայց հայ ընթերցողների մի մասի համար այստեղ խնդիր կա: Քանի որ հեղինակը թուրք է, իսկ որոշակի տեսակի հայեր ողջ թուրք էթնոսի հանդեպ խիստ բացասական զգացմունքներ ունեն, ապա նույնիսկ այդ՝ համամարդկային արժեքներ քարոզող գործի նկատմամբ կասկածներ ունեն՝ եթե գրողը թուրք է, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Նույն կասկածները, ի դեպ, մեր որոշ շրջանակներում կան նաեւ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի մասին՝ այս ի՞նչ է ուզեցել ասել: Ինձ թվում է՝ նորմալ գրողները, որպիսիք, անշուշտ, այս երկուսն են, առանձնապես ոչ մի «գաղտնի ուղերձներ» չունեն: Մարդը պետք է մարդ մնա, անկախ նրանից՝ նա հայ է, թուրք, թե ադրբեջանցի՝ ի՞նչ մի գաղտնիք կա այստեղ: Թե՛ նշված եւ թե՛ բոլոր մնացած ազգերի մոտ պարկեշտ մարդկանց եւ սրիկաների փոխհարաբերությունը մոտավորապես նույնն է: Մնացածը քաղաքական հարցեր են՝ ով ում եւ ինչի համար «քսի տվեց», ով ում ուղեղը ինչպես լվաց ու ինչ նպատակով:
Բայց խոսքս ոչ այնքան քաղաքականության, այլ նախապաշարումների մասին է: Ոչ միայն ազգային, այլեւ սոցիալական, քաղաքական: Մեզ մոտ տարբեր քաղաքական խմբերի, հոսանքների ներկայացուցիչները նախապաշարված են իրար դեմ անձնապես՝ ոչ թե այն պատճառով, որ տարբեր գաղափարներ են դավանում, այլ որովհետեւ դիմացինի մեջ տեսնում են բոլոր տեսակի չարիքների մարմնավորումը: Երբ այդ «դիմացինը» ինչ-որ միտք, դատողություն է արտահայտում, նրա ընդդիմախոսն այդ միտքը տրամաբանական վերլուծության չի ենթարկում, այլ պարզապես հարձակվում է այդ մարդու կուսակցության, տեսակի եւ ցեղի վրա: Նույն նախապաշարումները իրար նկատմամբ սովորաբար ունեն հարուստներն ու աղքատները, պաշտոնավորներն ու անպաշտոնները, քաղաքացիներն ու գյուղացիները, հայաստանցիներն ու ղարաբաղցիները՝ եթե իմ խմբին չպատկանող մարդը նույնիսկ ճիշտ բան է ասում, ուրեմն ինչ-որ բան այն չի:
Մինչդեռ բոլոր նշված խմբերում էլ «սեւն» ու «սպիտակը» նույն փոխհարաբերության մեջ են: Ընդ որում, չզարմանաք՝ երկրորդի գերակայությամբ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այդ նեղ ազգային գաղափարախոսության (անկեղծ ասած չգիտեմ էլ ազգային գաղափարախոսությունը որն է) մեջ պարփակված, կաղապարված, խիստ գծային, երբեմն չափազանց հուզական մտածելակերպը, բոլորին ըստ իրենց կրոնի, ազգության, հայերին սիրել-չսիրելու չափանիշներով դատելը մեր բազմաթիվ պարտությունների պատճառներն են: Մի քիչ մեր նեղ ազգայինից դուրս գալը, դրսի աշխարհի հետ շատ շփվելը, այդ կաղապարներից ազատվելը ու կրթվելը մեզ մի քիչ կբուժեին այս տափակության հասնող սահմանափակությունից
Հիմա չգիտեմ ստույգ, բայց մոտվարապես երկու տասնամայակ առաջ հայերը ըստ վիճակագրության ( ոչ հայակական վիճակագրության ) երկար տասնամայկներ համրվում էին ամենամեծ թվաքանակով ասիմիլացիայի ենթարկվող ազգը աշխարհում: Կարծեմ գրում էին ԴՈՆՈՐ ազգ տերմինով: Կրկնում եմ որ ոչ թե ինչ-որ մաթեմատիկական հարաբաերություններից ելնելով, այլ ամենաուղիղ իմաստով ամենաշատը վերջին մեկ հարուրամյակից ավել ժամանակահտավածի համար ԴՈՆՈՐ ենք հանդիսացել:
Ինձ սպանում են ձեր հետևյալ բառեռը` <> : <> բառը գրելուց առաջ հորդորում եմ խորհենք որ մենք աշխարհի ոչ մի քարտեզի վրա չենք երևում ու Երևան կամ Հայաստան բառերը գրվում են որպես օրենք քարտեզների ներքևում դիմացն էլ թիվ են գրում, որպեսզի տեղը ցանկացողները գտնեն թվի միջոցով: Ես նույնպես <> մտածողներից եմ երբ տեսնում եմ այդ նույն քարտեզներում հսկայական տարածքներ, որ պիտի հանգիստ գրվի ARMENIA, սակայն այսօր հայ մարդկանց մի զգալի մաս Մոսկվա, Կիև, Սիմֆերոպլ…. գնում են ավտոբուսով, դուք գիտեք թե դա ինչ ծանր ճանապարհորդություն է:
Այդքան էլ լավ չհասկացա ինչ կապ ուներ իմ մեկնաբանությունը Ձեր պատասխանի հետ: Բայց պետք է ասեմ, որ մեր տափակությունը կայանում է հենց այդ պարադոքսի մեջ, որ մի կողմից շատ նեղ ու սահմանափակ ենք մտածում, տառապում ենք հայ ազգի օրիգինալության մանիայով և միաժամանակ շատ բաց ենք ասիմիլացվելու համար, մի տարի Հայաստանից դուրս ապրելով, մեր շատ հայրենակիցներ արդեն ՛՛մոտավորապես՛՛ են սկսում հիշել իրենց մայրենի լեզուն: Մեր երեխաները կարող են ամենաանհեթեթ օտար անունները կրել, այն ինչ չեմ հանդիպել այլ ազգերի մոտ: Օրինակ ռուսներն ունեն իրենց անունները և ռուս երեխան չի կարող օրինակ Ջեսսիկա անունը կրել: Նույնը այլ ազգերի մոտ է: Իսկ մենք առավոտից երեկո հայերի մասին լեգենդներ հորինելով, շատ ենք սիրում նմանակել, բայց ընդամենը ձևական կողմերով: Շատ կուզեի, որ մենք ավելի խորը և բովանդակային ծանոթանայինք ու շփվեինք այլ ազգերի մշակույթներին, սովորություններին, փորձեինք այլ ազգերից վերցնել լավը, դրականը, ոչ թե մեր պատյանի մեջ փակված հետ մնայինք աշխարհից: Դրանում ոչ մի վատ բան չկա
Կարծեմ այսպիսի ճիշտ խոսք կա բացառությունները հաստատում եմ օրինաչափությունը