Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալից մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժում

Հուլիս 03,2013 14:07

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի համար օֆշորային սկանդալը երկրում հետաքրքիր իրավիճակ է ստեղծել:

«Մի կողմից ներկայացված են փաստեր, մյուս կողմից՝ միայն մեկնաբանություններ են, պետք է կարողանան փաստերով հերքել, թե ինչ է տեղի ունենում»,- այսօր «Արցախ» ակումբում ասաց պարոն Պողոսյանը: «Սպասել, տեսնել իրական փաստերը…»,- շարունակեց պատգամավորը:

Պարոն Պողոսյանն ասաց, որ շատ կափսոսի, եթե պարզվի, որ ՀՀ պաշտոնյաները այդպիսի գործողությամբ են զբաղված:

Անդրադառնալով ՀՀ նախագահի հրավիրած վերջին խորհրդակցությանը՝ նա ասաց, որ այդ քննարկումը հատուկ նվիրված էր ՎՊ հաշվետվությանը. «ՎՊ-ն սկսել է հարցերը եւ խնդիրները բարձրաձայնել, մի կողմից դա պետք է ողջունել, սա լավագույն հնարավորությունն է գործադիր մարմին-ինստիտուտներին ներկայացնել՝ եթե եղել են սխալ մեղադրանքներ, ապա որտեղ են եղել… Արդյոք այս բոլոր խնդիրներն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՝ ո՞չ: ԱԺ-ի համար էլ լավագույն հնարավորություն է հետամուտ լինել իր վերահսկողական գործառույթի շրջանակներում, թե ինչպես են այդ գործերը մտնում դատախազություն, ինչ գործեր են հարուցվում, ինչպես են մեղավորները պատժվում»:

Հարցին՝ իսկապե՞ս ՎՊ նախագահը հաշվետվության շրջանակներում բարձրացված հարցը քաղաքականացրել էր, ասաց. «Քաղաքական ամբիոնում ցանկացած հարց քաղաքական է լինելու: Առաջին անգամ էր, որ այս որակի զեկույց էր եղել: Չէի ասի՝ քաղաքականացված էր: Իշխան Զաքարյանը գտել է այդ մոտեցմամբ մատուցելու ձեւերը, կնայենք, թե ինչպես են դրա արձագանքները լինելու»:

Հարցին, թե իսկապե՞ս իշխանության ներսում հիմա երկպառակտություններ կան, պատգամավորն ասաց. «Այսօրվա կառավարությունն ու իշանությունը պետք է փոխվեն, այնպես որ, եթե պառակտվում, թե ինչ են անում, իրենց ներքին գործունեությունը թող լինի: Դա իրենց խնդիրն է: Իշխանությունները պետք է հասկանան, որ բնակչությունը չի ցանկանում իրենց կառավարած մոդելով ապրել: Եվ պետք է գիտակցեն, որ ժամանակն է իշխանությունը փոխվի եւ նոր կուսակցություններ գան իշխանության»:

Նա նորից անդրադարձավ ծեծված հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումը մարել է ու չհամաձայնեց այդ կարծիքի հետ. «Ամբողջ ամառվա ընթացքում մենք շարունակելու ենք մեր այցերը մարզեր: Րաֆֆի Հովհաննիսյանի շարոժումը չի մարել: Ակտիվության օջախներ են ստեղծվել Երեւանում, նաեւ մարզերում, մարդիկ իրենց իրավունքների համար խոսում ու պայքարում են: Ասել, թե վաղը միանգամից հասնելու ենք հաջողության, այդպես չէ, աստիճանաբար է լինելու: Չի մարել մեր շարժումը, մեր թիմը թեւաթափ չի եղել, շարունակելու ենք պայքարել»:

Արփինե ՍԻՄՈՆԱՅՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031