«Նախաձեռնությունը ողջունում եմ, չնայած՝ որ մեծ վստահություն չունեմ այդ նախաձեռնության հետ կապված»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնության մասին այսպիսի կարծիք հայտնեց Հերսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նշենք, որ զինդատախազությունը աշխատանքային խումբ է ստեղծելու, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը:
Մեր հարցին՝ մասնակցելո՞ւ եք այդ խմբի աշխատանքներին, թե՞ ոչ՝ Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Իհարկե, ես չեմ վստահում, բայց համարում եմ, որ բոյկոտելը այս դեպքում սխալ է: Սխալ է, որովհետեւ, եթե մեր անվստահությունը հիմնավորված է, դա պետք է ապացուցել մասնակցությամբ: Միանգամից ասել, որ այդ աշխատանքները ոչինչ չեն տա եւ չմասնակցել, չեմ կարծում, որ դա կլինի կառուցողական մոտեցում: Ես իսկապես որեւէ վստահություն չունեմ, բայց չունենալով հանդերձ, կարծում եմ, որ բոյկոտելը սխալ կլինի»:
Թե կոնկրետ իրենց կազմակերպությունը կմասնակցի՞՝ պարոն Իշխանյանը հստակ չգիտեր: Նա արտերկրում է եւ ասաց, որ Հայաստան վերադառնալուն պես կքննարկեն իրենց կազմակերպությունում եւ հավանաբար կմասնակցեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ