Այսօր «Հայելի» ակումբում Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին՝ ասաց. «Ինձ համար անակնկալ չկա այս գործարքի մեջ, քանի որ Ռուսաստանի կողմից ամեն ինչ արվել է կայսերապաշտ մոտեցումով: Իմ զարմանքն է առաջացնում մեր մոտեցումը, որովհետեւ ամեն անգամ գլուխը խփել պատին չի կարելի: Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր շահերը ու փորձում է հարուստ երկիր Ադրբեջանից ինչ- որ բան վերցնել»:
Բաբայանի խոսքով`մեզ համար արդյունավետ սթափեցնող քայլ է կատարվել, ու այսօր մենք պետք է հասկանանք, թե ում վրա ենք մեր հույսը դրել մեր երկիրը կառուցելու հարցում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ