Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Մենք երբեք Ռուսաստանի բարեկամական վերաբերմունքը չենք զգացել»

Հուլիս 03,2013 13:48

Այսօր «Հայելի» ակումբում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին թեմայով խոսելիս՝ ասաց, որ այդ քայլով մեզ հասկացրեցին ու բացատրեցին, որ դա զուտ տնտեսական գործարք է. «Ասում են սա ընդամենը բալանս է երկու պետությունների մեջ, բայց այդ բալանսը վաղուց խախտված է: Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց մենք երբեք այդ բարեկամի առանձնահատուկ վերաբերմունքը չենք զգացել»:

Շահումյանի խոսքով` մենք անընդհատ մտածում ենք, որ Ռուսաստանը պիտի մեզ համար հոգ տանի, ու նեղանում ենք եւ այլն, բայց պետք է պատրաստ լինենք շրջադարձերի:

«Հարկավոր է մտավորականներով հավաքվել, նամակ գրել Պուտինին, կոչով դիմել այնտեղի ինտիլիգենցիային…. »,-առաջարկեց Շահումյանը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031