Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր անդրադառնալով Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, ասաց, որ օրինակ, նախկինում այդ դասընթացներին ուսուցիչներին կերակրել, հետո չեն կարողացել, իսկ եթե հետագայում գումար լինի, ապա նորից կսկսեն ուսուցիչներին կերակրել:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք ՎՊ-ի այս բացահայտումներն ու Հովիկ Աբրահամյանի գնահատականը չե՞ն վկայում ՀՀԿ-ում երկու ընդդիմադիր թեւերի մասին, պարոն Աշոտյանն ասաց, որ կոռեկտ չի համարում կուսակցական քննարկումից առաջ ինքը կառավարությունում հարցին պատասխանի, ինքն իր կարծիքը կհայտնի կուսակցական քննարկման ժամանակ, իսկ ՀՀԿ-ն ամենակայուն եւ կանխատեսելի ճակատագրով կուսակցությունն է:
Հովիկ Աբրահամյանի՝ բյուջեն թալանվում է, այս գնահատականի մասին էլ, պարոն Աշոտյանն ասաց, որ իրենց որեւէ կարծիք կամ գնահատական այս մասին չենք կարող լսել, դա կարող են անել քաղաքական վերլուծաբանները: Նախարարի խոսքերով՝ ՎՊ-ի հաշվետվությունում թալան, կողոպուտ, լափել բառեր չեք գնի:
Տեսանյութը՝ շուտով
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ