Շարունակելով Վերահսկիչ պալատի կառավարության տարբեր ոլորտներում բացահայտած չարաշահումներին պատասխանել, այսօր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չցանկացավ ասել, համաձա՞յն է ՎՊ-ի գնահատականի հետ, թե՞ չէ:
Հարցին, թե ՎՊ-ի բացահայտումներից է այն, որ բյուջեից 700 միլիարդ դրամ մսխվել է գնումների վրա, Դավիթ Սարգսյանն ասաց, որ գումարն այդքան չի եղել, խոսքը վերաբերել է ծախսվող մոտ երկուհարյուր միլիարդին: Պարոն նախարարի ներկայացմամբ, որքան գումարի մասին էլ որ խոսք լինի, դրանց ռիսկայնության մասին խոսել չի կարելի: Նախարարն ընդունեց, որ էլեկտրոնային գնումներում իսկապես կան խնդիրներ, որոնք կշտկվեն. Մասնավորապես՝ դրանց թափանցիկությունն ու մրցույթի մասնակիցներրի համար հավասարություն ապահովելը:
Հարցին, եթե Վերահսկիչ պալատի բացահայտումների հետ համաձայն չեք, ինչո՞ւ պատասխանատվության չեք կանչում Իշխան Զաքարյանին, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ իրենք իրար զրպարտելու համար չեն աշխատում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ