Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. Դուք չեք տեսնի որեւէ երկրի սահմանադրական դատարան համապետական ընտրությունները չեղյալ համարի

Հուլիս 03,2013 12:47

ԱԺ-ում մեկնարկած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովում իր զեկույցից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ճեպազրույցի ժամանակ պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

Մեր գործընկերոջ այն դիտարկմանը, թե սահմանադրական դատարանը կատարում է այն, ինչ թելադրվում է Բաղրամյան -26-ից, ՍԴ նախագահը պատասխանեց. «Բացարձակապես Ձեր կարծիքն է, անտրամաբանական հետեւությունն է: Դուք չեք ուսումնասիրել հասարակության մեծամասնության կարծիքը, դա որոշ անձանց կարծիքն է: Սահմանադրական դատարանը բացարձակապես կատարում է իր իրավասությունները, սահմանադրությամբ օժտված լիազությունների շրջանակում: Եվ այդ ճնշում հասկացությունը.պետք հասկանալ, նախ, թե դա ինչ է նշանակում: Դատարանի անկախությունը պայմանավորված է գործառնական, կառուցակարգային, սոցիալական տարբեր տարրերով:Ամրապնդելու համար այդ անկախությունը, պետք է երաշխիքները ամրապնդել, իսկ մեխանիկական ընկալումները թողնում եմ ձեր գիտակցությանն ու խղճին»:

Ինչ վերաբերում է մեր գործընկերներից մեկի հարցին, թե ՍԴ-ն իր պատմության մեջ նախագահական ընտրություններում չեղյալ համարելու որոշում չի կայացրել, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մի ընտրություն կատարյալ չի եղել:Եվ մեր որոշումներում եզրահանգումներ դուք չեք տեսնի:

Դուք չեք տեսնի նաեւ իրականության մեջ որեւէ երկրի սահմանադրական դատարան համապետական ընտրությունները չեղյալ համարի:ՍԴ-ն, երբ որոշում է կայացնում, այդ որոշումը պետք է լուրջ ուսումնասիրվի, նոր եզրահանգում արվի: Այ, վերջին նախագահական ընտրությունները:

33 հազար մարդ մասնակցել է ընտրական գործընթացներին, միայն մեկն է, որ ստորագրության ժամանակ գրել է, որ համակարծիք չեմ այդ արձանագրության հետ:

Այդ, թվում, ընդդիմության մասնակցությամբ, բոլոր իրավասուբյեկտները ստորագրել են այդ բոլոր արձանագրությունները: Իսկ ՍԴ որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել, թե նրանք կամ ճնշումով են ստորագրել, կամ՝ հակառակը: Այդ հարցերին նայում եք ինչ-որ տեղ քաղաքականացված:

ՍԴ-ն բացահայտում է իրավական ճշմարտությունը»:

Հաջորդ հարցին, թե Հունգարիայի ՍԴ նախագահի հետ, որը Հայաստանում է, քննարկվե՞լ է Ռամիլ Սաֆարովի գործը, Գ.Հարությունյանը ասաց. «Բնականաբար, մենք զրույց ունեցել ենք: Իրենց երկրում ՍԴ-ի վիճակը լուրջ է: Որովհետեւ իրենց որոշումների հետ բավականին լուրջ խնդիրներ ունեն, ճնշումներ կան: Ընդհուպ սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատարանի լիազությունները սեղմելու եւ փոքրացնելու խնդիր կա: Զուտ որպես իրավաբան նա տալիս է այն գնահատականը, որը կտար իրավաբանը: Այդ հարցը լուծում է ոչ թե Սահմանադրական դատարանը, այլ գործադիր իշխանությունը:

Սահմանադրականը կոչված չէ գործադիրի գործունեությանը գնահատական տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031