Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
– Պարոն Մինասյան, «օֆշորային գործով» ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը Ա. Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազին։ Դուք ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հանգուցալուծում է ունենալու այս գործը։
– Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը, ի՞նչ հանգուցալուծում պետք է ունենա, եթե գործը ՀՀ գլխավոր դատախազության վարույթում է գտնվում։
– Բայց Կիպրոսի դատախազը խոստացել է…
Կարդացեք նաև
– Բայց ո՞ւմ է խոստացել, որ կասի… խոստացել է Հայաստանի դատախազությանը, չէ՞, գործը դատախազության վարույթում է, ու պատասխանատուն ՀՀ դատախազությունն է։
– Ձեր կարծիքով՝ Ա. Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տրգրան Սարգսյանի իմացությա՞մբ է գործի փաստաթղթերը փոխանցել Կիպրոսի դատախազին։
– Մենք ունենք խնդիր իրավական վարույթի առումով, որ դատախազությունը պետք է շարժվի օրենքով եւ վարույթը ճիշտ ուղղությամբ տանի։ Ի՞նչ կարեւոր է՝ վարչապետն այս ամենից տեղյակ է, թե ոչ։ Ես այդ հարցն ընդհանրապես չեմ կարեւորում։
– Բայց գործը վերաբերում է ՀՀ վարչապետին…
– Ի՞նչ կապ ունի, եթե մեղադրանքներ ներկայացնելու խնդիր առաջանա, այդ ժամանակ վարչապետը, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, իրավունք ունի ներգրավվելու, ծանոթանալու գործին ու մնացած հարցերին։ Բայց թողնենք թող ամեն ինչ պարզվի, վարույթը գնա, նոր գնահատականներ տանք։ Ես այժմ խուսափում եմ որեւէ գնահատական հնչեցնելուց։ Չեմ կարող ասել՝ արդյոք համաձայնություն կա վարչապետի ու դատախազի միջեւ։ Այդ ամենի պատասխանը֊ պետք է տա գլխավոր դատախազությունը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում