Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ դատավոր. «Իշխող կուսակցությունները պետք է մեծ դերակատարություն ունենան մարդու իրավունքների պաշտպանության հարցում»

Հուլիս 03,2013 11:46

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Երևանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով Երևանյան համաեվրոպական խորհրդաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ազգային ժողովը, ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր ելույթի խոսքում նշեց. «Ժամանակակից պետությունը պիտի լինի ճկուն, որպեսզի արագ արձագանքի տեղի ունեցող փոփոխություններին: Սակայն նաև պետք է մշակել մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կառավարել այդ ճկունությունը»:

Ջ. Բուքիքիոն կարևորեց օրենքի առաջ խտրականության բացառումը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Նա նաև հատուկ շեշտեց այն հանգամանքը, որ իշխանական շրջանակները լինեն հասանելի, որ անհատականությունները կարողանան դրսևորել իրենց, լսելի լինի քաղաքացու ձայնը:

Ջ. Բուքիքիոն նշեց, որ օրենքի և իրավունքի գերակայության շրջանակները փոխկապակցված են:

Հունգարիայի ՍԴ նախագահ Պետր Պաչոլայի զեկույցը «Սահմանադրական բարեփոխումը Հունգարիայում. եվրոպական պարտավորությունները և ազգային ինքնիշխանությունը» թեմայով էր: Նա առանձնացրեց մարդու անձնական կյանքի գաղտնիության հարգումը, ֆինանսական եկումուտների մասին տեղեկատվությունը և այլն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանն էլ նշեց մարդու իրավունքների պաշտպանության առումով իշխանությունների պարտականությունները և շեշտեց, որ իշխանական կուսակցությունները պիտի ավելի մեծ դերակատարություն ունենան այն հարցում, որ պետությունը ակտիվ քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների խախտման դեպքում նախազգուշական մեխանիզմների ձեռնարկման համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031