Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հուլիսի 6-ից 17-ը կայանալիք 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրում ընդգրկված է նաեւ շախմատը, որի մեկնարկը տրվելու է հուլիսի 9-ին:
Հայաստանից ունիվերսիադային մասնակցելու է երկու շախմատիստ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, որն օրերս հաղթեց Ջերմուկում անցկացված Կարեն Ասրյանի հուշամրցաշարում եւ Զավեն Անդրիասյանը:
Ըստ կազմակերպիչներին ներկայացրած մասնակիցների նախնական ցուցակի, բոլոր երկրներն էլ իրենց հավաքականները համալրել են լավագույն շախմատիստներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ