ՀՀ Վերահսկիչ պալատի զեկույցից հետո բավական լուրջ ու հիմնավոր վերլուծություններ էին արվում, որոնց համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն արդեն լուծված խնդիր է եւ ժամանակի հարց է, թե երբ կլինի պաշտոնանկությունը։ Սերժ Սարգսյանի՝ հուլիսի երկուսին հրավիրած խորհրդակցությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Տիգրան Սարգսյանի հետ կապված Սերժ Սարգսյանը բոլորովին այլ ծրագրեր ունի եւ դրանց մեջ վարչապետի հրաժարականը ընդհանրապես չի տեղավորվում։
Սերժ Սարգսյանն այդ խորհրդակցության ժամանակ ակնհայտորեն իր թեւի տակ առավ Տիգրան Սարգսյանին եւ ցույց տվեց, որ նրան պաշտոնանկություն չի սպառնում անկախ նրանից, թե որքանով էին Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ բերված փաստերը իրական կամ «հեքիաթային»։ Սրանով պետք է արձանագրել, որ ներկայացման կուլմինացիան արդեն անցել է եւ հիմա այդ պատմությունը գնում է դանդաղ մարման։
Բայց պետք է նաեւ արձանագրել, որ Տիգրան Սարգսյանն էլ էր մի պահ հավատացել, որ ինքը կարող է եւ պաշտոնանկ արվել եւ հուսահատ փորձեր էր անում արդարանալ իր շուրջ բացահայտված մի քանի սկանդալային պատմությունների մասով։
Թերեւս չեք մոռացել, թե ինչպիսի համառությամբ էր Տիգրան Սարգսյանը պաշտպանվում օֆշորային հայտնի պատմության բացահայտվելու առաջին օրերին։ Մամուլի հաղորդագրություններ էր տարածում, դիմում էր իրավապահներին, մամուլում տեղեկատվական արտահոսքեր էր կազմակերպում եւ այլն։
Կարդացեք նաև
Օֆշորային այդ պատմությունն ամենեւին էլ չի մարել։ Ավելին, ընդամենը նախորդ օրը Կիպրոսի դատախազը աներկբայորեն հայտարարեց, որ ոչ ոք չի կարող Կիպրոսի օֆշորում ընկերության փայատեր դառնալ՝ առանց իր գրավոր համաձայնության։ Այսինքն, սկանդալային այդ պատմությունը ոչ միայն չի մարել, այլ նոր թափ է հավաքել։ Եվ ի՞նչ։ Տիգրան Սարգսյանը այլեւս ցնցումների մեջ չի ընկնում, բացատրություններ չի տալիս, հաղորդագրություններ չի տարածում ու լիակատար անտարբերություն է դրսետրում, չնայած օֆշորային պատմությունն ավելի է լրջացել։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո նա հասկացավ, որ իրեն պաշտոնանկություն չի սպառնում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում