Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային համաեվրոոպական խորհրդաժողովին Գագիկ Հարությունյանը մեջբերեց Գոշի Դատաստանագրից

Հուլիս 03,2013 11:20

788ԱԺ նիստերի սրահում քիչ առաջ սկսվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովը: Օրակարգում են հարցեր, որոնք վերաբերում են իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին եւ իշխանությունների հայեցողության սահմաններին Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում:

Բացման խոսքով հանդես եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Մարդու իրավունքների եւրոպական դատարանի նախագահ Դին Շպիլման, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

Իր բացման խոսքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Նման միջոցառման անցկացումը փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին»: ԱԺ նախագահը շնորհավորեց գալիք համապետական տոնի՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

«Թեման արդիական է, բազմակողմանի քննարկման ժամանակ խորը քննարկումներ կլինեն»,-ասաց ԱԺ նախագահը:

ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն անդրադարձավ միջմշակութային երկխոսության խրախուսման , ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության, ռասիզմի դեմ հարցերին:

ՀՀ նախագահի՝ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված բացման խոսքը ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Իրավունքի գերակայության հիմնախնդիրներին նվիրված համաժողովը մնայուն արժեք կբերի մարդկանց իրավունքների արդյունավետ երաշխավորման համար»,-ասված է նախագահի բացման խոսքում:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր «Իրավունքի գերակայության տեղն ու դերը մարդու եւ քաղաքացու սոցիալական վարքագծում» զեկույցում կարեւորեց հետեւյալ հարցադրումները. որքանով է բանաձեւած իրավունքի գերակայության սկզբունքը, որքանով է այն քաղաքական, իրավական մշակույթի մաս դարձել, որքանով է այն կիրառվում եւ այլն:

Ըստ ՍԴ նախագահի պետք է հստակեցվեն իրավունքի գերակայության առաջնահերթությունները, իշխանության սահմանափակման ռեալ հնարավորությունները:

Գ.Հարությունյանը իր խոսքը համեմեց Մխիթար Գոշի Դատաստանագրքից:

«Իրավունքի գերակայության սկզբունքի ճանաչումը ինքնաճանաչման դրսեւորում է: Ոչ իրավական միջամտությունը անհատի սոցիալական վարքագծում չի կարող հանգեցնել սոցիալական համերաշխության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031