Հուլիսի 1-ին, ժամը 14.00-ին, Լիճք գյուղի գյուղապետարանից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող 12 մ երկարության, 219 մմ տրամաչափի 13 խողովակ` համայնքին պատճառելով մոտ 850.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Խորեն Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն