Հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 02 ՍՍ 091 պ/հ և «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պ/հ ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով վերջինիս վարորդ` 1952 թ. ծնված Սեյրան Պողոսյանը և ուղևոր` 1994 թ. ծնված Հայկանդուխտ Սիմոնյանը տեղում մահացել են, իսկ ուղևորներ` 1979 թ. ծնված Կիմա Էստիբարյանը, 1992 թ. ծնված Գրիգոր Չոբանյանը, 1968 թ. ծնված Ջուլիետա Մուրադյանը, 2004 թ. ծնված Անահիտ Մուրադյանը, 1993 թ. ծնված Տիգրան Աբգարյանը և 1992 թ. ծնված Ներսիկ Վորջյանը տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, 1980 թ. ծնված Անուշ Սարիբեկյանը` Ապարանի բժշկական կենտրոն, 1995 թ. ծնված Գուրգեն Զարգարյանը` Ծաղկահովիտի բժշկական կենտրոն, 1961 թ. ծնված Սվետլանա Պապիկյանը` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1977 թ. ծնված Թագուհի և 1969 թ. ծնված Կարինե Աղունյանները, Նիկողոս Հարությունյանը (մոտ 35 տարեկան), Հրաչ Թադևոսյանը, 1999 թ. ծնված Նարեկ Մուրադյանը և Դավիթ Սարդարյանը (մոտ 30 տարեկան)` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է: Կ. Էստիբարյանը և Գ.Զարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել բժշկական կենտրոններից:
Ըստ բժիշկների` Թ. Աղունյանի, Կ. Աղունյանի, Ն. Հարությունյանի, Հ. Թադևոսյանի, Ն. Մուրադյանի առողջական վիճակը ծանր է, Գ. Չոբանյանի, Ջ. Մուրադյանի, Ն. Վորջյանիև Ս. Պապիկյանինը` միջին ծանրության, Ա. Մուրադյանի, Տ. Աբգարյանի և Ա. Սարիբեկյանինը` բավարար:
Կարդացեք նաև
ԱԻՆ