Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեդալներ՝ միջազգային մրցաշարերից

Հուլիս 03,2013 10:27

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նախորդ գիշեր է վերադարձել Ալուշտայից, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ուկրաինայի ընտրանու հետ: Իսկ դրանից առաջ մեր առաջատար ըմբիշները Իտալիայում եւ Մարիուպոլում մասնակցել էին միջազգային մրցաշարերի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Իտալիայում մրցագորգ մտած մեր յոթ ըմբիշներից վեցը, բացի 84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանից, մեդալ նվաճեցին: 60 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը ճանաչվեց 3-րդը, 66 կգ-ում պատվո պատվանդանն ըստ հաջորդականության զբաղեցրին Սասուն Ղամբարյանը, Արամ Ջուլֆալակյանը, Տիգրան Թորոսյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը՝ 74 կգ եւ Արթուր Ալեքսանյանը՝ 96 կգ, դարձան հաղթող:
Այնտեղից հավաքականը մեկնեց Մարիուպոլ, որտեղ մասնակցեց «Ազավմաշի Գավաթ» միջազգային մրցաշարին: Այնտեղ Ռոման Ամոյանը հանդես գալով իր՝ 55 կգ քաշային կարգում, չունեցավ հավասարը, Գեւորգ Սահակյանը երկրորդը ճանաչվեց 66 կգ քաշային կարգում, իսկ Ռաֆիկ Մանուկյանը՝ 74 կգ եւ Սարգիս Տոնոյանը՝ 96 կգ, բավարարվեցին երրորդ տեղով»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031