Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի համար օֆշորային սկանդալը հիմնավորված չէ

Հուլիս 03,2013 10:15

Թեեւ Սուքիասյանը հերքեց, թե վարչապետն ու Նավասարդ Կճոյանն առնչություն ունեն օֆշորային ընկերության հետ, եւ որ ինքը նրանց անուններն առանց վերջիններիս գիտության է գրել որպես ընկերության բաժնետեր՝ իր բիզնեսն ապահովելու համար, սակայն գնալով հիմնավորվում է ինչպես վարչապետի, այնպես էլ Կճոյանի մասնակցությունն օֆշորային խարդավանքներում: Վերջին ապացույցը Կիպրոսի դատախազի հայտարարությունն էր, ըստ որի՝ բացառվում է առանց անձի իմացության իր երկրում կազմակերպություն բացելը: Եվ կրկին Էջմիածինը լռում է: «Բացի հրապարակումներից, որոշակի ուսումնասիրություններ պատկան մարմինների կողմից հրապարակված չեն, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում կամ ոչ»,- մեր հարցին ի պատասխան, ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը: Այսինքն, Էջմիածնի համար արժանահավատ չե՞ն թեմայի առնչությամբ մամուլի հրապարակումները` հարցրինք: «Անշուշտ, արժանահավատ չեն կարող լինել հոդվածները, հրապարակումները, քանի դեռ նրանք համապատասխան մարմինների կողմից չեն հաստատվել կամ հերքվել: Դրա համար մենք պետք է նախընտրեինք մեր մոտեցումները, մեր կեցվածքն արտահայտել այն ժամանակ, երբ որ հավաստի կդառնան հրապարակումների մեջ արտահայտված տեսակետները»,-ասաց սրբազանը: Եթե հաստատվի Նավասարդ Կճոյանի մասնակցությունն օֆշորային սկանդալին, Էջմիածինը հանդես կգա՞ հայտարարությամբ` փորձեցինք ճշտել: «Անպայման, անշուշտ: Հիմա չեմ ուզում «եթե»-ներով խոսել, երբ նման իրավիճակ ստեղծվի, անշուշտ, համապատասխան տնօրինումներն ըստ այդմ կկատարվեն»,-եզրափակեց սրբազանը:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031